Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գողությունը կանխած զինվորին ծեծել են

11:58, կիրակի, 06 հոկտեմբերի, 2013 թ.

Սուսաննա Մարգարյանը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հերթապահող իր որդին` Կարեն Մարգարյանը, 2009 թվականին փորձել է կանխել իր հսկողության տակ գտնվող դիզվառելիքի գողությունը: Դրա արդյունքում ժամկետային զինծառայողների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, ինչի հետևանքով նրա մոտ սկսվել են գլխի սուր ծակոցներ, կորցրել է տեսողությունը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Ս. Մարգարյանը հայտնել է նաև, որ իրենք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, այդ իսկ պատճառով չի կարողանում վճարել որդու տեսողությունը վերականգնելու համար պահանջվող մեկ միլիոն ՀՀ դրամ գումարը:

Սուսաննա Մարգարյանի դիմումը պաշտպանի աշխատակազմի կողմից ընդունվել է քննարկման և համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարություն' առաջարկելով քննարկել Կ. Մարգարյանի բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորության հարցը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Կարեն Մարգարյանին տրամադրել առողջարանի ուղեգիր` համապատասխան բուժում ստանալու համար, սակայն, քանի որ երիտասարդի առողջական խնդիրն այնպիսին է, որ ենթակա չէ առողջարանային բուժման, Ս. Մարգարյանը որդուն անհրաժեշտ վիրահատության համար խնդրել է պահանջվող գումարը:


    


     Պաշտպանի աշխատակազմի հետևողականության և ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի հետ անմիջական համագործակցության արդյունքում պաշտպանության նախարարության կողմից Ս. Մարգարյանին որդու բուժման համար տրամադրվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:


    


     Քաղաքացիների անուն - ազգանունը փոխված է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4058 | 0 | 0
Facebook