Այսօր ցանկանում եմ բոլորի պետական պատկան մարմինների ուշադրությանն արժանացնել այն հարց, թե ուր են արդյոք Կոտայքի մարզի Կոտայք համայնքի բյուջետային այն ծախսերը, որոնք իբր պետք է հատկացվեն անապահով ընտանիքների աջակցման, սոցիալական աջակցության, հողարկավորության համար նախատեսված դեպքերում...ուր են արդյոք այդ ծախսերը և ում համար է այն նախատեսված, երբ բոլորովին վերջերս համայնքի ծայրահեղ ապրող մի ընտանիքի մահացած փ ամյա երեխայի համար համայնքի ղեկավարը հրաժարվել է որևէ գումար հատկացնել...այն դեպքում երբ գումարը անհրաժեշտ է եղել երեխային դիահերձարանից տուն բերելու համար....երբ առանց ամոթի զգացում ունենալու համայնքի ղեկավարը պատասխանել է իրեն դիմած ընտանիքին.- Կարող եմ, տաս հազար դրամ տալ, բայց սկի չգիտեմ դրա տակից ոնց դուրս կգամ: Իսկ ով էր ողորմություն խնդրում նրանից.. Իսկ էլ ում համար են այդ թղթի վրա գրված բյուջետային ծախսերը եթե ոչ այն ընտանիքի ով ապրում է թիթեղյա տնակում, զուրկ ամեն տեսակ պետական աջակցությունից: Այն էլ որտեղ է ապրում.... գյուղի գերեզմանատանը կից... այժմ նաեվ սեփական զավակի գերեզմանին կից.... ինչ են պատասխանելու մարզի համար պատասխանատու կառույցները և մարդիկ, ֆինանսական գործունեություն ստուգող և վերստուգող այսքան շատ կառույցնեը, երբ լուսաբանում են սեփական աշխատանքը, ներկայացնելով հրապարակային և թափանցիկ.... որտեղ է նրանց աշխատանքը, երբ նման բարոյազուրկները խոսում են, , տաս հազար դրամի տակից դուրս գալու մասին, ,
|