Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոգական և դյութիչ. սև հարսանիք (40 photo)

Հարսանիք
Մամուլի խոսնակ`
Հարսանիք
16:54, ուրբաթ, 07 փետրվարի, 2014 թ.

Սևը ընդունված է համարել լավ ճաշակի, առանձնահատուկ և շքեղ ճաշակի դրսևորման գույն: Այն լի է գաղտնիքներով, խորհրդավորությամբ և շատ գրավիչ է: Սևը հարսանիքին տալիս է առանձնակի էլեգանտություն և երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Սևը՝ համադրված ոսկեգույնի կամ արծաթագույնի հետ ձեր հարսանիքը կդարձնի իսկապեսհեքիաթային: Եթե դուք ցանկանում եք կոտրել սևի գերակայությունը, այն կարող եք համադրել կանաչի հետ. այդ դեպքում ձեր հարսանիքը իսկապես աշխույժ կդառնա:

Բացի այդ, պայծառ հարսանիքներին կհամապատասխանի սևի և դեղինի համադրությունը: Դա կընդգծի նաև զույգի անհատականությունը: Խիստ կրքոտ զույգերի դեպքում հրաշալի կլինի սևի և կարմիրի համադրությունը:

Եվ, իհարկե, աննկարագրելի գեղեցիկ տարբերակ է սևի և սպիտակի դասական, երբեք չհնացող համադրությունը:

Այսպիսով, Հարսանիք բլոգը ձեզ է ներկայացնում սև հարսանիքներ կազմակերպելու համար նորաձև գաղափարներ, որոնք աչքի են ընկնում գեղեցկությամբ և անկրկնելիությամբ:
     Ֆոտոշարքն այստեղ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3318 | 0 | 0
Facebook