Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իվետա Մուկուչյանը «Գերմանիայի ձայն» մրցույթում հաղթել է հայուհուն եւ իրանցուն

,,, ,,,,
Հեղինակ`
,,, ,,,,
15:51, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2012 թ.
Իվետա Մուկուչյանը «Գերմանիայի ձայն» մրցույթում հաղթել է հայուհուն եւ իրանցուն

«Գերմանիայի ձայն» մրցույթի հերթական փուլում հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հաղթել է մյուս հայուհուն եւ իրանցուն: Մուկուչյանի հետ մրցակցում էին Մերի Հարությունյանը Նյուրնբերգից եւ իրանցի երգիչ Օմիդ Միրզաեին, գրում է գերմանական Hamburger Abendblatt-ը:

«Կույր» լսումներից հետո, երբ երգիչներն իրենք են իրենց պրոդյուսեր ընտրում, մրցույթի մասնակիցներն անցել են հաջորդ փուլ`վոկալային մենամարտի: Այնուհետեւ նրանց արդեն ընտրում են պրոդյուսերները:

Իվետան եւ Օմիդը մրցել են «Many rivers to cross» երգի կատարմամբ: Պրոդյուսեր Խավիեր Նայդուն նրանցից ընտրել է Իվետային: «Շատ վատ է, որ միայն մեկը կարող է հաղթել», - հայտարարել է 26-ամյա Իվետան, որը Հայաստանի տաղանդների հեռուստատեսային մրցույթում զբաղեցրել էր 5-րդ տեղը: Նրա 25-ամյա մրցակից Օմիդը հավակնոտ էր. «Մրցույթում մենք մի նպատակ ունենք` դուրս չմնալ եւ մշտապես կատարելագործվել», – հայտարարել էր նա:
    
    
     Աղբյուրը`NEWS.am STYLE

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5187 | 2 | 0
Facebook