Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լևոն Միրիջանյանի 81 ամյակը

22:39, չորեքշաբթի, 22 հունվարի, 2014 թ.

Բանաստեղծ Լևոն Միրիջանյանի ծննդյան 81 ամյակը առանձնակի ոգևորությամբ նշվեց նրա անունը կրող դպրոցում: Դպրոցում միշտ բարձր է գնահատվում Միրիջանյանի թողած գրական ժառանգությունը, հայրենասիրական և մարդասիրական նկրտումները, ազնիվ ու վեհ գաղափարները: Միջոցառումը ինքնատիպ և հատկանշական էր նրանով, որ ընդգրկվել էին դպրոցի ամենափոքրիկ սաները: Նրանք հանդիսավոր երդվեցին լինել ազնիվ Միրիջանյանականներ և միշտ բարձր պահել դպրոցի պատիվը:
     Փոքրիկներին իր օրհնությունն էր բերել Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր՝ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, որի օրհնությամբ էլ ավարտվեց միջոցառումը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3645 | 0 | 0
Facebook