Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՌՆԵՏՆԵՐԸ ԹՎՈՎ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

23:22, կիրակի, 18 նոյեմբերի, 2012 թ.
ԱՌՆԵՏՆԵՐԸ ԹՎՈՎ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
     Զուր չեմ ընտրել վերնագիրը, իրոք այսօր առնետները զգալի թվով շատացել են: Ես ապրում եմ 12 հարկանի բազմաբնակարան շենքի հարկերից մեկում, որտեղ մուտք գործելուց ամեն օր միկրո ինֆարկտ եմ ստանում, տեսնելով այդ տհաճ կենդանիներին: Քաղաքապետին և թաղապետին այդ հարցը չի հուզում, քանի դեռ ընտրությունների շրջան չէ: Իսկ միթե՞ համատիրության նախագահին էլ չի հուզում այդ հարցը, չէ՞ որ նա նույնպես այդ շենքի բնակիչներից է:
     Այս առնետաշատ շենքի տանիքին տեղադրված է Վիվասել ՄՏՍ-ի և Օրանժ Արմենիայի ալեհավաքները, ովքեր ամսեկան վճարումներ են կատարում համատիրությանը շենքի բարելավման համար: Շենքը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, կարիք չկա նշելու նաև շենքի համարը, քանզի վստահ եմ Ձեր բակերում նույպես այս իրավիճակն է տիրում:
     ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵՎՈՒՄ Է 5 ԱՌՆԵՏ, ավելի մոտիկից չկարողացա նկարել, քանի որ վախենում էի նրանցից, իսկ գետնին այդ պահին 3ը երևում էին, իսկ պոլիէթիլենային պարկերի մեջ չգիտեմ քանիսը կլինեին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4323 | 1 | 0
Facebook