Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ինչու են կանայք դավաճանում

Laura Mkrtchyan
Հեղինակ`
Laura Mkrtchyan
21:21, չորեքշաբթի, 15 հունվարի, 2014 թ.

Ծանոթությունների կայքում անցակացված հարցումը ցույց է տվել, թե ինչու են կանայք դավաճանում իրենց ամուսիններին: Հարցմանը մասնակցել է մոտ 4 000 կին:

Նրանց մեծամասնությունը խոստովանել է՝ դավաճանության է գնացել ամուսնու անուշադրության, ինչպես նաև վերջինիս՝ սեքսում միայն սեփական ցանկությունների բավարարման պահանջի պատճառով:

Կանանց 65 տոկոսը նշել է, որ չէր դավաճանի ամուսնուն, եթե վերջինս ընդուներ իր սխալները և ինչ-որ քայլ աներ դրանք ուղղելու համար:

Կանանց դուր չի գալիս, երբ տղամարդը չի հանում գուլպաները սեքսի ժամանակ, կամ էլ հաճախ ստուգում է ստացած հաղորդագրությունները:

Դավաճանության պատճառ կարող է լինել նաև սեռական կյանքում միապաղաղությունը:

Հետաքրքիր է նաև, որ կանանց որոշ մասն էլ ցանկություն չեն ունենում իրենց սեռական կյանքում փոփոխություն մտցել, այլ հակառակը՝ նախընտրում են ուրիշի: Կանանց 81 տոկոսն էլ խոստովանել է, որ սիրեկանի հետ ավելի ազատ են զգում ու նորարարություններ ավելի հաճախ են կիրառում:

Աղբյուրը` www.ladynews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3210 | 0 | 0
Facebook