Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

(Տեսանյութ) (Լուսանկարներ) 31-ամյա վարորդը, Կոտայքի մարզում BMW-ով կամրջից 30 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար

Laura Mkrtchyan
Հեղինակ`
Laura Mkrtchyan
15:22, կիրակի, 26 հունվարի, 2014 թ.
     Երեկ` հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23: 40-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Սևան ավտոճանպարհի 44-րդ կմ հատվածում, Հրազդան վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 23: 00-ի սահմաններում BMW մակնիշի 34 MP 824 համարանիշի ավտմեքենայի վարորդ Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Կամո Հովսեփյանը, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր գլորվելով գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Մինչ կժամանեին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Հրազդանի հրշեջ փրկարար ջոկատի աշխատակիցները` 1 մարտական հաշվարկով, վիրավոր 2 ուղևորներ Աբովյան քաղաքի բնակիչներ 23-ամյա Վազգեն Հովսեփյանին և էլի 21-ամյա Վյաչեսլավ Առուստամյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Աղբյուրը` shamshyan.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3842 | 0 | 0
Facebook