Կար ժամանակ, երբ աշխարհի առաջընթացի շարժիչ ուժը ռազմական արվեստն էր, այժմ, սակայն, այդ դերն անկասկած պատկանում է կրթությանը: Ես հաճախ եմ լսում կրթական ընկալումների տարբերության մասին Հայաստանում և «Աշխարհում». կարելի է կարծել, թե Հայաստանում ամեն ինչ միանգամայն տարբերվում է աշխարհի մյուս մասերից, որի տարբեր վայրերում տարբերություններ չկան:
Մարդկանց` բուհեր հաճախելու պատճառներից մեկը այն է, որ մեզանում բարձրագույն կրթությունը, որպես կանոն, դիտվում է իբրև միջնակարգ կրթության տրամաբանական շարունակություն: Բացառությունները հիմնականում ունեն սոցիալական արմատներ: Ես գոնե երբևիցե չեմ հանդիպել մեկին, ով հնարավորություն ունենար վճարելու բարձրագույն կրթության համար, բայց չուզեր բուհում հայտնվել միայն նրա համար, որ չի ունեցել մասնագիտական կողմնորոշում:
Երեխաների համալսարան հաճախելու գործում շատ մեծ է ծնողների դերը:Համալսարանը հաճախ դիտվում է որպես բեմահարթակ`ցուցադրելու իրենց ունեցվածքը:Կրթությունից բավական հեռու մարդիկ իրենց համար առանձնացրել են «էլիտար» համալսարան կամ բաժին, որոնցից բացի ուրիշ համալսարան կամ բաժին սովորելը իրենց համար ամոթալի երևույթ է: Այստեղ սովորելու համար հաճախ խառնվում է մի ամբողջ գերդաստան, որպեսզի իրենք իրենց ինչ-որ բան ապացուցեն:
Սակայն չեմ կարող ժխտել նաև այն փաստը, որ ուսանողներից շատերը բուհ են հաճախում իրոք կրթություն ստանալու նպատակով:ԿՐԹՎԵՔ և ԴԱՐՁԵՔ ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ:ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՁԵՐ ԿԱՐԻՔԸ ՇԱՏ ՈՒՆԻ...