Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միջազգային բակալավրիատ (The International Baccalaureate – IB) . հանրակրթության ոլորտի լավագույն համակարգն աշխարհում (Մաս 1-ին)

«Քվանտ» վարժարան
Մամուլի խոսնակ`
«Քվանտ» վարժարան
14:10, չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2013 թ.

(Մաս 1-ին) Միջազգային բակալավրիատը (International Baccalaureate - IB) հանրակրթության ոլորտի միջազգային կազմակերպություն է, որը կազմավորվել է 1968 թ.: Այսօր արդեն այն իր մեջ ընդգրկում է 146 երկրի 3668 դպրոց և իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ:

Միջազգային բակալավրիատն իրականացնում է կրթական քառաստիճան ծրագիր` տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-10-րդ դասարաններ), «Դիպլոմա» (11-12-րդ դասարաններ) և ԿՍ (Կարիերայի սերտիֆիկատ):

Այս համակարգի կազմում գտնվող դպրոցներին ներկայացվում են շատ խիստ պահանջներ ինչպես կրթության կազմակերպման, այնպես էլ բովանդակային հարցերում: Բոլոր աստիճաններում կիրառվող կենտրոնացված վերահսկողությունը, հետևողականությունը, մշտապես կատարվող բարեփոխումները, ուսումնական ծրագրերի մշտական վերանայումները, համակարգի բոլոր օղակներում աշխատող մասնագետների պարբերական պարտադիր վերապատրաստումները ստեղծել են բոլոր նպաստավոր պայմանները, որ համակարգում սովորող աշակերտները գերազանց ու խոր գիտելիքներ ստանան:
     Շարունակելի...

Միջազգային բակալավրիատի համակարգի առաջին շրջանավարտները Հայաստանում
Աղբյուրը` www.quantum.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4413 | 0 | 0
Facebook