Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քվանտականները կրկին նվաճեցին Թեղենիսի հյուսիսային անտառածածկ լանջերը

«Քվանտ» վարժարան
Մամուլի խոսնակ`
«Քվանտ» վարժարան
17:12, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Քվանտականները կրկին նվաճեցին Թեղենիսի հյուսիսային անտառածածկ լանջերը

Անկախության 25-ամյակին ընդառաջ սեպտեմբերի 17-ին և 18-ին «Քվանտ» վարժարանի տարրական և միջին դպրոցի սաները մասնակցեցին ամենամյա համավարժարանային արշավին։ Ելնելով եղանակային վատ պայմաններից՝ փոքրիկների արշավը չկայացավ, սակայն եղանակը չխանգարեց, որ նրանք հրաշալի օր անցկացնեն Աղավնաձորի «Ուղեծիր» ճամբարում․ կազմակերպվեցին «Պարանի ձգում», «Վազք-էստաֆետա», «Պարային մրցույթ» ու էլի ուրիշ խաղեր, որոնց փոքրիկները և նրանց ծնողները մասնակցեցին մեծ ոգևորությամբ։ Մրցույթի ավարտից հետո արդյունքներն ամփոփվեցին և տարբեր անվանակարգերում հաղթողները պարգևատրվեցին մրցանականերով և պատվոգրերով:

Միջին դպրոցի արշավականների համար եղանակը ավելի քան բարենպաստ էր․ անամպ երկինքը խոստացավ առանց տեղումների եղանակ, և մեկնարկեց դեպի Թեղենիսի հյուսիսային անտառածածկ լանջերն ուղղված մեծ արշավը։ Ավելի քան հինգ ժամ տևած արշավի ընթացքում արշավականները հաղթահարեցին բազմաթիվ վերելքներ և վայրէջքներ։
     Աշակերտներից ոչ պակաս ոգևորված էին նրանց ծնողները. հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ էին գտնվում բնության այս գողտրիկ վայրում, չէին դադարում իրենց հիացմունքն արտահայտել: Արշավի ավարտից հետո տեղի ունեցավ «Պարանի ձգում» և «Պարային մրցույթ» մրցույթ-խաղերը, որոնց հաղթողները նույնպես խրախուսվեցին մրցանակներով։

Արդեն ուշ երեկո էր, երբ արշավականները վառ տպավորություններով վերադարձան Երևան: Նմանատիպ ամենամյա արշավները հայրենաճանաչության յուրօրինակ միջոց են հանդիսանում, իսկ ընկերների հետ դժվարություններ հաղթահարելը՝ ընկերասիրություն, միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունք ձևավորում։

Աղբյուրը` www.quantum.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4048 | 0 | 0
Facebook