Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Մենք օգնում ենք պատրաստվել դիմակայելու ճգնաժամերին ու աղետներին, սատարում ենք սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող մարդկանց:
Մեր հիմնական նպատակն է կանխել ու թեթևացնել մարդկային տառապանքները` անկախ ազգությունից, ռասսայական, սեռային, հոգևոր, դասակարգային պատկանելությունից և քաղաքական հայացքներից:
Այսօր` 21-րդ դարում, մարդկությունը արհավիրքներին, պատերազմներին ու ճգնաժամերին դիմակայելու լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած:
Աշխարհում տիրող այս խառնաշփոթում հաճախ մոռացվում և անտեսվում է մարդը: