Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ "Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ" ծրագրի շրջանակներում այս տարվա հուլիս և օգոստոս ամիսներին, համագործակցելով ԼՈՌԷ փրկարարական ջոկատ ՀԿ-ի հետ, եռօրյա դասընթացներ էր կազմակերպել Երևանի, Վանաձորի, Ստեփանավանի և Դարպաս ու Կուրթան համայնքների 14 դպրոցների 80 ուսուցիչների համար:
Դասընթացների ժամանակ ներկայացվեցին հետևյալ թեմաները՝
· բնական և տեխնածին աղետների տեսակները և դրանցից պաշտպանվելու վարքականոնները,
· դպրոցներում դասավանդման մեթոդներ. խաղեր և ուսուցման ոչ-ավանդական այլ ձևեր,
· Առաջին օգնության սկզբունքները. արյունահոսություն, կոտրվածքներ, ուշագնացություն, այրվածքներ.
· Առաջին օգնության դասավանդման մեթոդները դպրոցներում:
Դասընթացներին մասնակցել են տնօրեններ, փոխտնօրեններ, ռազմագիտության, ֆիզիկայի, անգլերենի ուսուցիչներ: Այստեղ իրենց ստացած գիտելիքները ուսուցիչները փոխանցելու են աշակերտներին՝ այդ կերպ նպաստելով աղետներին պատրաստվածության և իրազեկվածության մակարդակը դպրոցներում:
Ուսուցիչները նշեցին, որ այս դասընթացները շատ օգտակար և անհրաժեշտ են, քանի որ երեխաների անվտանգության ապահովումը դպրոցական առօրյայի առաջնահերթ ու ամենակարևոր բաղադրիչն է: