Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Փրկելով կյանքեր, փոխելով մտքեր…

21:30, չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2013 թ.

Տեղի ունեցավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի 19 - րդ Գլխավոր ասամբլեան


    

2013թ. նոյեմբերի 12-ից 19-ը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղի ունեցավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի 19 - րդ Գլխավոր ասամբլեան, որին մասնակցեց նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությունը: ՀԿԽԸ-ն ներկայացնում էին Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Վերստուգիչ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Վիգեն Մելքոնյանը, Միջազգային բաժնի վարիչ Մարիանա Հարությունյանը և Երիտասարդական բաժնի լիդեր Աննա Գևորգյանը:

ԿԽՄՖ Գլխավոր ասամբլեան գումարվում է երկու տարին մեկ և ֆեդերացիայի բարձրագույն ղեկավար մարմինն է: Այս տարի ևս ավելի քան 1000 պատվիրակներ և Ազգային 187 ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպեցին՝ նշելու իրենց ձեռքբերումները, քննարկելու մարդասիրական խնդիրները և որոշելու հետագա ռազմավարական ուղղությունները: Այս անգամ Ասամբլեայի ուշադրության կենտրոնում փոփոխվող աշխարհում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի դերի վերագնահատումն էր` թե ինչպես, օգտագործելով ԿԽՄՖ ցանցը, նվազեցնել խոցելիությունը և հզոր Ազգային ընկերություններ կառուցել:

Օրակարգի համաձայն` գնահատվել և վերանայվել են 2020 թվականի ռազմավարության հետ առնչվող աշխատանքային և ֆինանսական ցուցանիշները:

Քննարկումներ եղան Հազարամյակի զարգացմանը նպատակներին ԿԽՄՖ-ի ներդրումների, ինչպես նաև հետ-2015-ի զարգացման նպատակների շուրջ:


    

Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությունը մասնակցեց հետևյալ թեմաներով քննարկումներին` «Ավելի անվտանգ հասանելիություն և անձնակազմի ու կամավորների պաշտպանությունը», «Հատուկ կարիքներով անձինք», «Ազգային ընկերությունների զարգացում», «Հաղորդակցում շահառուների հետ», «Երիտասարդների ներգրավման ռազմավարության իրականացում»:

19-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում տեղի ունեցավ նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունը: Նախագահի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Տադատերու Կոնոեն:


    

150 տարվա մարդասիրական գործունեություն

Գլխավոր ասամբլեայի ընթացքում` նոյեմբերի 17-18-ը, գումարվեց Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի շարժման Պատվիրակների խորհուրդը: Երկօրյա հանդիպմանը մասնակցեցին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 187 Ազգային Ընկերությունների, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես Շարժումը կարող է լավագույնս արձագանքել հրատապ մարդասիրական խնդիրներին և, թե ինչպես բարելավել Շարժման հետագա գործողությունները: Բացի այդ, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի շարժմանը հնարավորություն ընձեռվեց անդրադառնալ 2011 թվականին տեղի ունեցած 31-րդ միջազգային խորհրդաժողովին ընդունված բանաձևին և պատրաստվել հաջորդին, որը տեղի կունենա 2015թ.:

Այս տարվա միջոցառումն անցավ «150 տարվա մարդասիրական գործունեություն» խորագրի ներքո:

Երկու միջոցառումներին նախորդել էր ԿԽՄՖ Երիտասարդական գլոբալ համաժողովը, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրները ներկայացնող երիտասարդները քննարկեցին Կարմիր խաչի միջոզգային շարժման մեջ երիտասարդների դերն ու որոշումների ընդունման գործընթացում իրենց մասնակցությունն ապահովելու մեխանիզմները: Քննարկումների արդյունքները ներկայացվեցին Գլխավոր ասամբլեայում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4374 | 0 | 0
Facebook