Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Արմավիրի մարզային մասնաճյուղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ կազմակերպվել էր միջոցառում Անհայտ կորածների ընտանիքների համար: Արմավիրի ՄՄ գործադիր տնօրեն Հակոբ Հովսեփյանը հանդես եկավ ելույթով` շնորհավորելով ներկաների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Անհայտ կորածների ընտանիքների անդամներն էլ իրենց գոհունակությունը հայտնեցին ԿԽՄԿ-ին և ՀԿԽԸ-ին` իրենց միշտ հիշելու և սատար կանգնելու համար: Միջոցառմանը մասնակցում էր 50 ընտանիք: