Ներկայացնում ենք նրա 10 ամենաիմաստուն մտքերը:
«Պայծառ գլուխն ու պայծառ սիրտը ահռելի համադրություն են: Իսկ եթե դրանց ավելացնես սուր լեզու և մատիտ, ապա կստացվի որոտի պես մի բան»:
«Երբ մարդու հետ խոսում ես նրան հասկանալի լեզվով, ապա խոսում ես նրա գլխի հետ: Եթե խոսում ես նրա մայրենի լեզվով, խոսում ես նրա սրտի հետ»:
«Այնքան էլ դժվար չէ փոխել հասարակությանը, դժվար է ինքդ քեզ փոխելը»:
«Մարդու ամենամեծ նվաճումը պարտականությունը կատարելն է` առանց հետևանքների վրա ուշադրություն դարձնելու»:
«Երբ բարձրանում ես բարձր սարը, քո առաջ բացվում են բազմաթիվ նոր սարեր, որոնք դեռ պետք է բարձրանաս»:
«Երբեք չընկնել. սա կյանքում ամենամեծ ձեռքբերումը չէ: Կարևորը ամեն անգամ ոտքի կանգնելն է»:
«Դժվարությունն ու դժբախտությունը հեռացնում են մարդկանց, սակայն միացնում մյուսներին»:
«Ես վճռականորեն ասում եմ` քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ հաղթանակը վախի նկատմամբ»:
«Ոչ ոք չի ծնվում մյուսի հանդեպ ատելությամբ լցված: Մարդիկ սովորում են ատել, իսկ եթե սովորում են ատել, ապա պետք է ջանալ սեր սովորեցնել նրանց, որովհետև սերն ավելի մոտ է մարդու սրտին»:
«Եթե երազանք ունեք, ոչ ոք չի կարող խանգարել, որ դուք այն կյանքի կոչեք, քանի դեռ չեք հանձնվել»: