Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշունը՝ սիրո թևերով

12:58, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2013 թ.

Աշունը՝ սիրո թևերով

Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում դեկտեմբերի 4-ին VIIIբ դասարանը ներկայացրեց «Աշունը՝ սիրո թեվերով» միջոցառումը: Տարվա բոլոր եղանակներն էլ գեղեցիկ են ու յուրահատուկ, բայց աշունը, այն էլ Հայաստանի աշունը, ուրիշ է: Մարդիկ տարվա այս հրաշք ժամանակահատվածում կարծես ավելի դյուրազգաց են դառնում, զգում սիրո, քնքշանքի պահանջ: Մարդն ուժեղ է, երբ սիրված է, գնահատված: Սերն ամենաքաղցր ու նվիրական զգացմունքն է: Սեր անհրաժեշտ է բոլորին: Աշակերտները ուսուցչուհի Լ. Հարությունյանի ղեկավարությամբ գեղեցիկ ասմունքեցին աշնան սիրո մասին, բեմադրեցին մի հատված «Ես և նա» ստեցծագործությունից: Բոլոր ներկաները համակվել էին քնարական զգացումով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3412 | 0 | 0
Facebook