Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվա Սուջյան: Բոլոր վախերը փարատվեցին

Դավիթ Տոնոյան
23:52, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2013 թ.
    
     Վերջերս հայկական ռոք իրականության մեջ տեղի ունեցավ շատ լուրջ փոփոխություն, մասնավորապես դա վերաբերվում է Էմփիռեյ խմբին: Խմբի վոկալիստը և հիմնադիրներից մեկը՝ Սարգիս Մանուկյանը, լքեց խումբը և տեղափոխվեց ԱՄՆ: Շատերը գլուխ էին ջարդում թե ով է փոխարինելու այդ հզոր և յուրօրինակ երգչին: ԵՎ ի զարմանս բոլորին՝ Էմփիռեյի նոր ձայնը դարձավ իգական սեռի ներկայացուցիչ (որը ամենազարմանալին էր և անսպասելին) ՝ Եվա Սուջյանը: Շատերը ասում էին, թե Էմփիռեյի հզոր երգերը և կանացի ձայնը անհամատեղելի են: Սակայն այսօր Սունդուկյանի անվան թատրոնում կայացած համերգի ժամանակ պարզ դարձավ մի փաստ. Էմփիռեյը ունի նոր ձայն, նոր շունչ, նոր ոգի և նոր գեղեցկուհի: Եվան այսօր փայլեց, և փայլեց ոչ թե խմբի հին պատմության և հզոր երգերի ներքո, այլ իր գեղեցիկ ձայնով և ռոքային ոգով: Մենք կկարոտենք Սարգիսին, իսկ Եվաին և Էմփիռեյին մաղթենք նորանոր բեմեր և նորանոր հաջողություններ: P.S. Փոփոխությունը հաջողված է: Հայ ռոքերների միության նախագահ ՝ Դավիթ Տոնոյան:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4919 | 0 | 0
Facebook