Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵ՛Լ Ազատամարտիկ Հայկ Պետրոսյանը ունի մեր օգնության կարիքը

Հայոց Աղավնիներ
Մամուլի խոսնակ`
Հայոց Աղավնիներ
18:48, երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2013 թ.
     Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ազատամարտիկ Հայկ Պետրոսյանի ընտանեկան՝ծանր սոցիալական պայմանները և գլուխ բարձրացրած հիվանդության վտանգավոր հետևանքները:
     Ակնկալում ենք Ձեր բոլորի բարեգթությունը, եկեք միասնական բռնենք ազատամարտիկի՝ դեպի մեզ մեկնված, օգնության ակնկալիքով ձեռքը:
    
     Հայկ Կոլիայի Պետրոսյանը ծնվել է 1972թ. Օգոստոսի 23-ին, Գեղարքունիկի մարզի Արծվաշեն գյուղում:
     10 տարեկան հասակից Հայկը սկսում է զբաղվել սպորտով և մեծ ձեռքբերումներ է ունենում սպորտի բնագավառում:
     Արծվաշենում աշխատել է որպես ենթասպա:
    
     «1992թ. ապրիլի 20-ին՝ ադրբեջանական հարձակումների ժամանակ, ես որպես ազատամարտիկ կամավոր զենք եմ վերցրել և գնացել եմ ռազմաճակատ, պահում էինք սահմանագիծը: Մի օր ադրբեջանցիները որոշեցին կրակահերթ բացել գյուղ մտնող ավտոբուսի ուղղությամբ, որտեղ և զոհվեց իմ մարտական ընկերը, այդտեղ ավելի մեծ վրեժխնդրությամբ լցվեցի ադրբեջանցիների հանդեպ: 50 հոգանոց խմբով հարձակվեցինք ադրբեջանցիների ուղղությամբ, որտեղ ես առաջին անգամ թուրքեր բռնեցի և մի քանի անգամ հարվածեցի
     նրանց: Փոքրիկ կռիվ էր գնում, որ հետագայում վերածվեց մեծ մարտի», -համառոտ պատմում է Հայկը իր անցած մարտական ուղղին:
    
     Պատերազմական դժվարին օրերում Հայկը ստանում է գլխի վնասվածք, սակայն ուշադրություն չդարձնելով հիվանդությանը նա խիզախորեն պայքարում է մինչև հաղթանակ:
     Տարիների ընթացքում հիվանդությունը զարգանում է և առաջացնում մի նոր հիվանդություն ''էպիլեպսիա'':
     Հայկը իր միջոցներով գնում է հիվանդանոց, սակայն տեղի բժիշկները ասում են, որ հիվանդությունը հնարավոր է բուժել միայն Մոսկվայում: Վիրահատության համար անհրաժեշտ է 3000 Ա.Մ.Ն. դոլլար, սակայն նրա ծանր սոցիալական դրությունը թույլ չի տալիս, որպեսզի կարողանա օր առաջ շուտ սկսել վիրահատությունը:
     Հայկ Պետրոսյանը ամուսնացած է, ունի 3 երեխա:
    
     Բոլոր նրանք ովքեր ցանկանում են կապ հաստատել Հայկի հետ զանգահարեն նրա հեռախոսհամարին 093501332
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3518 | 0 | 0
Facebook