Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքրիկ կորսիկացու մեծ ժառանգությունը

14:40, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2013 թ.

Փոքրիկ կորսիկացու մեծ ժառանգությունը


     Ս.թ նոյեմբերի 15-ին Լ. Միրիջայնայի անվան հ. 155 հիմնական դպրոցում տեղի ունեցավ շատ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված մեծ զորավար Նապոլեոն Բոնապարտին: «Փոքրիկ կորսիկացու մեծ ժառանգությունը» խորագրի ներքո աշակերտները ներկայացրին այն ամենը, ինչ ստեղծվել է Բոնապարտի անմիջական մասնակցությամբ, կրում է նրա անունը և մեզ է փոխանցվել (խմորեղեն, կոնյակ, աղանդեր և այլն):

Մեջբերվեցին նաև նրա թևավոր խոսքերից ՝ «Հավատացեք խոսքերին, եթե դրանք համապատասխանում են գործողություններին»: Միջոցառումը տպավորիչ էր և ուսուցանող: Բազմաթիվ հյուրերի շարքում ներկա էին նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները, որոնք հեռացան շատ տպավորված և բարձր տրամադրությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3545 | 0 | 0
Facebook