Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծխելը այլևս ժամանակակից չէ

13:11, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2013 թ.

Ծխելը այլևս ժամանակակից չէ


    

«Շենացնենք մեր գյուղը» » հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի գործընկեր Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Ծխելը այլևս ժամանակակից չէ» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է ծխելու վնասակար ազդեցությունների մասին քարոզարշավների և հակածխախոտային քաղաքականության էլեմենտների միջոցով ձևավորել ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումների հանրային մոդել` ընդգրկելով ավելի մեծ լսարաններ: Նախատեսված է Կոտայքի մարզի միջին մասնագիտական և նախնական ուսումնական հաստատություններում իրականացնել սոցոլոգիական հարցումներ` հայտնաբերելու վաղ ծխելուն միտված հանգամանքները և ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ դեռահասների տեղեկատվության աստիճանը: Ծրագրի շրջանակներում իրականացվող հակածխախոտային տեղեկատվական արշավները, ուսուցողական սեմինարները, սպորտային և մշակութային միջոցառումները նպատակ ունեն ուսանողների մոտ ձևավորել ճշգրիտ կարծիք ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ, դեռահասների ուշադրությունը հղել առողջ ապրելակերպի վրա, պաշտպանել պասիվ ծխողների իրավունքները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4809 | 8 | 0
Facebook