, , Շենացնենք մեր գյուղը, , հասարակական կազմակերպությունը, Բրիտանական Bearr Trust կազմակերպության աջակցությամբ իրականացնում է կարճաժամկետ մասնագիտական դասընթացներ Կոտայքի մարզում բնակություն հաստատած սիրիացի կին փախստականների համար;Շուրջ 45 կին մասնակցություն են ունենում ծրագրի տեսական և գործնական պարապմունքներին;Հիմնական շեշտը դնելով մեղվաբուծության վրա, ծրագիրը նպատակ ունի ՀՀ մշտական բնակություն հաստատած կին փախստականներին հնարավորություն տալ զբաղվել գյուղատնտեսական ձեռներեցությամբ և բարելավել իրենց ընտանիքների սոցիալ-տնտեսական կարգավիճակը;Ծրագրին իրենց խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Կոտայքի մարզում գործունեություն ծավալող ֆերմերներ, դասախոսներ և այլ մասնագետներ;