Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իշխանությունը դարձյալ խաբում է. ՛՛Հրապարակ՛՛

12:37, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2013 թ.

«Հրապարակ» -ը հիշում է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ օգոստոսի 28-ին կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ. Նախագահը խոստացավ աշխատավարձերի կտրուկ բարձրացում. «Կարծում եմ՝ տեղյակ եք, որ մենք 2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են ե՛ւ նվազագույն աշխատավարձը, ե՛ւ աշխատանքի համար վարձատրությունը: 2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի: Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում՝ 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է»:


    

Եվ, չնայած գնաճի ահագնացող տեմպերին, այդ աշխատավարձն անգամ ՀՀ քաղաքացու համար շռայլություն չէր լինելու, սակայն պարզվեց, որ դեռ վաղ է ուրախանալու համար: Կառավարությունն իր հաշվարկներով բոլորովին այլ պատկերի է հանգել, ինչն էականորեն հակասում է Սերժ Սարգսյանի խոստմանը: 2014 թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս, Սերժ Սարգսյանի խոստումից ուղիղ մեկ ամիս անց, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ աշխատավարձերը բարձրացվելու են ոչ թե հունվարի, այլ հուլիսի 1-ից:


    

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ» -ի այսօրվա համարում:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1278 | 0 | 0
Facebook