Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խոշոր վթար` Նուբարաշենի խճուղում. 4 զոհ

12:32, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2013 թ.

Հոկտեմբերի 1-ին` ժամը 01.17-ին, Նուբարաշենի խճուղում` գերեզմաններ չհասած, դեռևս բացահայտված հանգամանքներում, բախվել են «Կամազ» մակնիշի 708 OO 64 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնվ. 1975թ.) և «Նիսան» մակնիշի 18 LO 318 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները տեղում մահացել են. այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:


    

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Ա.-ի (ծնվ. 1977թ.) և մյուս երեք զոհերի դիակները, որոնց ինքնությունը պարզել չի հաջողվել: «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ.-ը և ուղևոր Յ. Կ.-ն (ծնվ.1954թ.) տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3591 | 0 | 0
Facebook