Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թավրե - հայ ժամանակակից գրող Թավրեի խորիմաստ չափածոն

09:48, կիրակի, 29 սեպտեմբերի, 2013 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՓՈւՇ
    
     Այլընտրանքային սնունդն ավելցուկ,
     Հանիբալիզմից ակամա շեղված,
     Մարդակերության ծածուկ պուրակում,
     Իմ ընկած տեղում թող ծառ չբուսնի,
     ******, մերկանդամ համաստեղության,
     Արձանաշարքում նյութապաշտության,
     Իմը չլինի…
     Հոգեբույժներիս շվաքի ներքո,
     Կեղծ բարեպաշտության ջունգլիներում,
     Նստելու հարմար թող քար հայտնվի,
     Լսածս բազում ձայների շարան,
     Տող… վերծանումի սոսափյուն լինի,
     Ծուռ նոտագրությամբ խեղված մեղեդի,
     Շեղ ժամանակում հեքիաթ շեփորվի…
     Իմ ընկած տեղում մի փուշ թող ծլի,
     Գիշատիչ սրտով մթագնողների,
     Բանջարի հարգը արժեզրկողի,
     Կոկորդում լռվի…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4112 | 0 | 0
Facebook