Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամեն բան նույնն է

Anyuta Atanesyan
Հեղինակ`
Anyuta Atanesyan
15:43, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2013 թ.

Առավոտ: Տրամադրությունս շատ բարձր է: Մտածում եմ` երևի այսօր կգտնեմ իրականությունս: Գնում եմ իրականության ետևից: Չկա: Ափսոս. այնքան էի սպասում: Կրկին չեկավ:
    

Բարևը հորինվել է նրա համար, որ միմյանց բարևենք: Թեկուզ մեկ բարևից կարող ես ուրախանալ, ինչպես փոքրիկ երեխան: Ինչո՞ւ մարդիկ դա չեն հասկանում: Ինչո՞ւ չեն բարևում: Մի՞թե այդքան օտար ենք: Չեմ կարծում:
    

Ցավում եմ, որ այսօր անձրև է: Չես հասցնի անել քո այդքան կարևոր գործերը: Գործեր, որոնք այդպես էլ չվերջացան: Անվերջանալի են: Այնքան ծիծաղելի ես: Տեսե՞լ ես քեզ կողքից: Ամոթ է:
    

Եվս մեկ շաբաթ անցավ, բայց ոչինչ չփոխվեց: Նույն եղանակն է, նույն անծանոթները, բայց դու փոխվել ես: Դարձել անճանաչելի: Ես էլ կփոխվեմ: Կդառնամ ուրիշ, այն մարդը, որին այդքան երազում էիր տեսնել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3558 | 0 | 0
Facebook