Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արարատի ոստիկանապետը ուզում է քաղաքապետ դառնալ. ՛՛Հրապարակ՛՛

09:34, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2013 թ.

Արարատի քաղաքապետի պաշտոնի համար կրքերը գնալով թեժանում են: Ընտրությունների կոնկրետ օրը դեռ հայտնի չէ, բայց հավակնորդների թիվը համալրվել է եւս մեկով։ «Հրապարակ» -ի տեղեկություններով, քաղաքապետի թեկնածություն առաջադրելու մտադրություն ունի Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, Արարատ եւ Վեդի քաղաքների ԲՀԿ տարածքային կառույցի նախկին փոխնախագահ, ում՝ ԲՀԿ-ից դուրս գալուց անմիջապես հետո, անցած տարի հունվարին նշանակեցին ոստիկանապետ:


    

Խաչատրյանը 2004թ.եւս առաջադրել է իր թեկնածությունը եւ Հայկ Հայկյանի հետ միասին պարտվել նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանին, ով այս անգամ չի պատրաստվում առաջադրվել: Նախկին հավակնորդներից նախկին մանկավարժ, ՀՀԿ անդամ Հայկ Հայկյանը, ըստ լուրերի, այլեւս չի վայելում ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հովանավորությունը: «Ավշարի» սեփականատերը, ում խոսքն այս քաղաքում վճռական ազդեցություն ունի, այժմ սատարում է ՀՀԿ-ական մյուս թեկնածու Վլադիմիր (Ժորա) Հովհաննիսյանին, ով երկար տարիներ աշխատել է գյուղնախարարությունում՝ վարչության պետի պաշտոն է զբաղեցրել:


    

Ի դեպ, լուրեր կան, որ հենց Արայիկ Գրիգորյանն էլ լինելու է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3146 | 0 | 0
Facebook