Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքապետարանի մոտ հայհոյած անձանց բերման են ենթարկել

07:34, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2013 թ.
    
Սեպտեմբերի 17-ին, ժամը 04.40-ին սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը Երևանի քաղաքապետարանի մոտով անցնելիս՝ հայհոյանքներ է տվել և հեռացել. հայտնում են ոստիկանությունից:

    
    
Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի մոտից նշված ավտոմեքենայի վարորդ Արտյոմ Հ.-ն և ուղևոր Կարեն Հ.-ն բերվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանություն է տեղափոխվել նաև ավտոմեքենան:

    
    
Կարեն Հ.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքը հահոյանք է տվել բջջային հեռախոսով զրուցելիս, բարկության պահին, և իր հայհոյանքը որևէ մեկին ուղղված չի եղել: Նմանատիպ բացատրություն է տվել նաև Արտյոմ Հ.-ն:
Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցի մասնակից Գոռ Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հայհոյանքներ լսել է, սակայն որևէ բողոք կամ դժգոհություն չունի:

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2966 | 13 | 0
Facebook