Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հասարակական փորձի փոխանակում Վրաստանում

12:14, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2013 թ.
     2013թ-ի օգօստոսի 17-27-ը «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի և «Կանաչ մոլորակ» երիտասարդական շարժման կամավորական խումբը «Բնապահպանական- հասարակական փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում այցելեցին Աջարիա` Բաթումի քաղաք և Սախալվաշո համայնք: Երիտասարդ կամավորները վրացական, աջարական ՀԿ սեկտորին ներկայացրեցին իրենց փորձը: Վրաստանի գործընկերներին հատկապես հետաքրքում էր հայ երիտասարդների կողմից Կոտայքի մարզում իրականացվող «Էկո սնունդ էկո տրանսպորտով կամ VELOCITY» ծրագիրը, որի նպատակն է կայուն զարգացման հնարավորություններ ընձեռել գյուղական համայնքների բնակչությանը՝ ներգրավելով նրանց օրգանական արտադրության մեջ, բարձրացնելով բնապահպանական իրազեկման մակարդակը, ինչպես նաև քարոզել առողջ ապրելակերպ և հեծանիվ վարելու մշակույթ: Բաթումիի քաղաքապետարանի երիտասարդական խումբը հայ կամվորներին ներկայացրեց, թե ինչպես են իրենց քաղաքում կազմակերպում աղբահանություն հեծանիվով: Կազմակերպությունների միջև կնքվեց հուշագիր` հետագա համագործակցության: Հայկական կամավորական խումբը հանդիպում ունեցավ նաև Բաթումիի հայ համայնքի երիտասարդների հետ Սուրբ Փրկիչ եկեղեցում: Ծրագրին աջակցել էին Հայաստանի Երիտասարդկան Հիմնադրամը, Կոտայքի մարզպետարանը և «Դոլմամա» ընկերությունը:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3342 | 0 | 0
Facebook