Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց նամակ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանին

20:19, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2013 թ.
    
    
     Եթե միայն իմանաք թե ինչ եմ զգում ես այս առավոտ…. Սեպտեմբեր՝ ուսումնական տարվա սկիզբը ազդարարող զանգեր, հույզեր, հույսեր և նոր երազանքներ ունենալու ու երջանկություն զգալու փոխարեն զգում եմ ցավ, թախիծ, անզորություն ուզում եմ գոռալ, արտասվել ու փոխել այս դառը իրականությունը, քաջ գիտակցելով իմ անզորությունը: Պարոն Աշոտյան ես ունեմ մի երազանք, որը միայն Դուք կարող եք իրագործել: Ես ուզում եմ ուսումս շարունակել իմ հարազատ դպրոցում՝ հարազատ ընկերներիս ու նույնքան հարազատ ուսուցիչներիս հետ միասին, ուզում եմ վայելել պատանեկան տարիներս ինձ արդեն ծանոթ շրջապատում, ես չեմ էլ ուզում ուրիշ դպրոց, չե'մ ուզում… Ես հիմա չեմ խնդրում Ձեզ, որ այն դպրոցը, որտեղ ես սովորել եմ դառնա ավագ դպրոց լավ հասկանալով որ միայն ես չեմ, որ տառապում եմ, հավատացած եղեք Հայաստանում սովորող բոլոր աշակերտները ովքեր սովորել են հիմնական դպրոցներում ուզում են հենց այնտեղ էլ շարունակել իրենց ուսումը, ոչ թե օտար և անծանոթ միջավայրում: Ես Ալիսա Մելքոնյանս որպես ՀՀ քաղաքացի դիմում եմ Ձեզ, որովհետև միայն Դուք կարող եք փոխել այն, ինչ ինքներդ եք ստեղծել և ազատել մեզ, բոլոր աշակերտներիս այս անծայրածիր դժվարություններից: Հուսով եմ Դուք ճիշտ կհասկանաք Պարոն Աշոտյան և շատ կարճ ժամանակահատվածում կիրագործեք իմ և Հայաստնում սովորող շատ աշակերտների մեծ ցանկությունը: Հուսով եմ մենք շատ շուտով կունենանք մեր երազանքների դպրոցը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3086 | 3 | 0
Facebook