Էս վարչապետի խորիմաստ պատասխանը սպանում ա բայց!!! ԲՀԿ-ն հիմնավորում ու առաջարկում ա նվազագույն աշխատավարձը սահմանել 75.000, ինքն ասում ա եկեք դրան հասնենք աստիճանաբար:) ) ) Ես էդ "աստիճանաբարի" կայֆը մի տեսակ լավ չեմ հասկանում...:) ) ) Ինչի, որ միանգամից բարձրացնեք, կարող ա էդ երջանկությանը չդիմանանք???:) ) Կսկսենք ափռ-ցփռ ցփնել էդ 75.000-ը, ճիշտ եք անում, տենց միանգամից վտանգավոր ա, մեր ժողովուրդը սովոր չի տենց ճոխությունների, քիչ-քիչը ճիշտ ա, մտածում են ժողովրդի մասին, էլի, էս մարդիկ Մի քիչ քիչ կուտենք, за то լավ կազմվածք կունենանք, հոսանքն ու ջուրը խնայելով կօգտագործենք, իսկ էդ հլը սովետի ժամանակներից էին ասում "խնայեք էլեկտրոէներգիան", մարդիկ զուտ դրա համար են թանկացրել, որ շատ չօգտագործենք, բա վատ ա??? Ամբողջ 5.000 դրամով բարձրացնում են աշխատավարձը, իսկ էդ փողով կարելի ա 500 հատ լուցկի առնել, շատ ա, չէ? Թե ինչից ենք սենց դժգոհ...?:) )