Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գնաճը վերջին մեկ-երկու տարում:

22:43, երկուշաբթի, 22 հուլիսի, 2013 թ.
     Հայ ժողովուրդ ջան բավական է դիմանաս ու հանդուրժես: Վերջին մեկ-երկու տարում արդեն մարդավայել ապրելը դարձել է երազանք: Փորձենք վերհիշել թե ինչ տեղի ունեցավ այդ ժամանակահատվածում: Մեկ-երկու ընտրությունների արդյունքում հայ ազգի վիճակը դարձավ իրավիճակ: Վերհիշենք ինչպիսի գնային փոփոխություններ տեղի ունեցավ շուկայում: Նախ վառելիքը: Եթե բենզինը 2010թ. արժեր 380-420 դրամ ապա այսօր այն արժի 480-500 դրամ, դիզվառելիքը արժեր 320-360 դրամ այսօր արժի 460-480 դրամ: Գազի մասին երևի թե կարող եմ չխոսել, ամեն ինչ ինքներդ գիտեք: Գազի թանկացման հետ կապված թանկացավ նաև էլեկտրաեներգիան: Կաթնամթերքը՝ մոտ 20-30 տոկոսով, իդեպ կաթը գյուղացին հանձնում է 110-130 դրամ: Ծխախոտը թանկացավ մոտ 10-15 տոկոսով: Խմիչքը՝ մոտ 20-30 տոկոսով: Կարող եմ բերել կոնկրետ օրինակներ՝ Կիլիկիա գարեջուրը 300 դրամից դարձել է 380 դրամ: Հացը՝ այժմ խանութներում չի գտնվի 100 դրամ արժողությամբ ոչ մի տեսակի հաց, մինչդեռ հացը արժեր 100 դրամ: Հիմա էլ տրանսպորտը թանկացնում են 50 տոկոսով: Ես այս ցանկը կարող եմ անվերջ թվել, սակայն գիտեմ բոլորդ էլ ինձանից լավ գիտեք թե ինչ տեղի ունեցավ Հայստանի Հանրապետությունում վերջին մեկ-երկու տարում: Այսպես եթե շարունակվի ինչ ենք անելու, այդ հարցը Ձեզ տվել եք: Փաստորեն այն 5000 կամ 10000 դրամը, որը ընտրություններին ուրախ-ուրախ վերցնում ու ժպիտով ասում էինք, - «Շնից մազ պոկելնելա քյար» , քթներիցդա գալիս ժողովուրդ: Դա կաշառք չէր, արդեն կարելի է հաստատել, որ դա որոշ վաշխառուների կողմից Ձեզ տոկոսով տրված գումար էր, որի տոկոսները գերազանցում են 100000 տոկոսը: Այնպես որ մի հուսահատվեք, պայքարեք որպեսզի մեր երեխաները չերազեն Շենգենյան վիզայի ու «Խոպան» կանչող բրիգադիրների մասին, այլ երազեն, որ մեծանալու են ու իրենց երկիրն են շենացնելու: Վաղը, ժամը 16-00-ին բոլորս մի մարդու նման պայքարելու ենք հանուն 100 դրամանոց տրանսպորտի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4951 | 0 | 0
Facebook