Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միացեք մեզ, պարոն նախագահ

Ռամին
Հեղինակ`
Ռամին
14:00, երկուշաբթի, 22 հուլիսի, 2013 թ.
    
    
«Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, դերասան Հայկ Մարությանը («Կարգին հաղորդման» Հայկո), «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը, «Ինդիվիդում քաստինգ պրոդաքշնի» տնօրեն Աշոտ Սարգսյանը միացել են #չեմվճարելու150դրամ ակցիային։ Նրանք իրենք մեքենաներով մարդկանց կանգառներից անվճար տեղափոխելու են որոշակի ուղղություններով: Ներկայում նրանց մեքենաները կայանել են Կոնսերվատորիայի դիմաց, և որոշվում են երթուղիները:
     Աղբյուրը` CivilNet.TV
    
     Ասում եմ ինչքան մարդ կա ու գնալով շատանում են, որոնք պայքարում են ժողովրդի իրավունքների համար: Վատ չէր լինի եթե երկրի նախագահը նույնպես միանար ակցիային, այո պարոն Սարգսյան ու պատկերացրեք թե ինչքան սապոն կբոլորվի ձեր շուրջը: Վերցրեք ձեր մեքենան, գոնե մեկը ու գնացեք ծողովրդին տեղափոխելու, հետո թոռնիկների պատմելու բան կունենաք, ասենք կասեք «ով ա ասում ես նախագահ կամ վարչապետ կամ էլի նախագահ եղածս 10-15 ու ավելի տարիների ընթացքում բացարձակ, ոչինչ չեմ արել ազգիս համար, իհարկե արել եմ, այ որ տրանսպորտի գինը թանկացրինք, որ նոր մեքենաներ քշենք, ես իմ հինը ծառայեցնում էի ժողովրդի շահերին, մի 2 հոգու տեղափոխել եմ, որ ետ 150 դրամները չվճարեն, դե հետո ճիշտ ա գազից, մթերքից, հարկերից էտ 150դրամս հազարապատիկ անգամ հետ վերցրի, բա ես հո հարիֆ չեմ»
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3238 | 0 | 0
Facebook