Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԵԿԱ ԿԱԱ-2013

18:16, ուրբաթ, 28 հունիսի, 2013 թ.
ՀԵԿԱ ԿԱԱ-2013

Ս.թ. հունիսի 20-22-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) Կանանց առաջնորդության ակադմիա (ԿԱԱ) -2013-ը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր շրջաններից առաջնորդության ձիրք ունեցող և մասնագիտական փորձ կուտակած մրցութային կարգով ընտրված 50 կանայք, որոնց մասնագիտական կողմնորոշումներն ու զբաղվածությունը շատ տարբեր ու բազմաբնույթ էր. նրանց շարքերում կային խաղաղության կորպուսի կամավորներ, ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամներ, գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոսներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, կանանց խորհրդի համակարգողներ և այլք: Եռօրյա սեմինար-քննարկումները հագեցած էին առաջնորդության մասին դասընթացներով, խաղի տեսքով կազմակերպված առաջադրանքներով, հարուստ գիտելիքներով և իհարկե փորձի փոխանակմամբ:
     Առաջնորդ կանանց իր ողջույնի խոսքով ոգևորեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնը: Իր առաջնորդական փորձով մասնակիցների հետ կիսվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իսկ ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը նախ ողջունեց ու ոգևորեց կին առաջնորդներին, ապա ծանոթացրեց ծրագրին:

Ծաղկաձորում կայացած համաժողովը ծրագրի առաջին փուլն էր, այժմ այն թևակոխել է երկրորդ` մարզային փուլ, որի ընթացքում մասնակիցները նախապես բաժանված մարզային խմբերով մենթորի աջակցությամբ կազմելու են մի ծրագիր, որ ներկայացնելու են սեպտեմբերին, իսկ մեկ ամիս անց ծրագիրը վերջնական տեսքով ներկայացվելու է Երևանում գործնական ճաշի ընթացքում, որին ներկա են լինելու նաև ծրագիրը ֆինանսավորող դոնորները:

ՀԵԿԱ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ.-ին: ՀԵԿԱ-ի նպատակն է խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացմանը քաղաքացիական հասարակության կերտման ճանապարհին, ՀՀ հասարակական, քաղաքական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում:

ԿԱԱ-ի մասնակիցները ԱՄՆ դեսպանի հետ
ԿԱԱ-ի մասնակիցները ԱՄՆ դեսպանի հետ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4904 | 0 | 0
Facebook