Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նրանք մեղավոր չէն իրենց ճակատագրի համար...

ՈՐԴԵԳՐԻՐ ԿԵՆԴԱՆԻ)))
Մամուլի խոսնակ`
ՈՐԴԵԳՐԻՐ ԿԵՆԴԱՆԻ)))
22:08, կիրակի, 23 հունիսի, 2013 թ.
Նրանք մեղավոր չէն իրենց ճակատագրի համար...
     Բարև ձեզ...Իմ անունը Գոհար է, ես մասնագիտությամբ անասնաբույժ եմ և շատ եմ սիրում կենդանիներին...այս էջում պարբերաբար կհայտնվեն անտուն շների և կատուների լուսանկարներ, որոնց կյանքը վտանգված է և որոնց շատ շտապ տերեր են հարկավոր.Ես համոզված եմ, որ ձեզանից շատերը միշտ ցանկացել են տնային կենդանի ունենալ, բայց չեն ունեցել բավականաչափ գումար գնելու համար, հայ կենդանասեր հասարակության մեծ մասը, ցավոք սրտի, նախընտրում է պահել ցեղային շուն կամ կատու, բայց հավատացեք, որ շունը մնում է հավատարիմ իր տիրոջը հավերժ` և կապ չունի ինքը հովվաշուն է, հասկի, պուդել, թե հասարակ "տուզիկ"...Ձեզ համար գուցե շատ մեծ նշանակություն ունի շան ցեղատեսակը, բայց նրա համար մեկ է, դուք հարուստ եք, թէ ոչ, ինչ հագուստ եք հագնում, արդյոք նորաոճ եք, գեր եք, թե նիհար, տգեղ եք, թե գեղեցիկ..նրա համար մեկ է, նա միևնույնն է, կսիրի ձեզ իրենիցել շատ, միշտ ձեր կողքին կլինի, նույնիսկ, եթե դուք այդքան էլ չսիրեք նրան և գուցե ծեծեք էլ մեկ-մեկ...
     Իմ առօրյայում, ցավոք, շատեմ հանդիպում մարդկության կողմից լքված ու հալածված կենդանիների...մենք անսիրտ ենք, այո, մենք, ես էլ., անսիրտ եմ, որովհետև կարող եմ անտարբեր անցնել սովից սատկող կենդանու կողքով, քանի որ ուշանում եմ աշխատանքից կամ որևէ կարևոր հանդիպումից, բայց ես գոնե այնքան անխիղճ չեմ, ինչքան այն տականքները, որոնք անտեղի հարվածում են կենդանիներին ու ամենացավալին այն է, որ անմարդկային այդ արարածները պարզապես "լրճկված" երիտասարդներ չեն միայն, դրանց մեջ են մտնում հասուն տարիքով անձիք, ԵՐԵԽԱՆԵՐԸ, երիտասարդ աղջիկները...երեխաները, ամենացավալի փաստն է ինձ համար...Զզվելի ու նողկալի ծնողներից ծնված և նույն կերպ դաստիարակվող ապագա զզվանքներ և մարդկային թյուրիմածություններ իմ համար...նրանք մեղաոր չէն, մեղավոր են նրանց թյուրիմացաբար լույս աշխարհ եկած ծնողները, որոնք բակում, արևի տակ ջերմացող կամ ստվերի տակ զովացող շուն տեսնելիս ասում են "բալես հըլը քացով խփի ես շանը "...քացով չստացվեց, փախավ " ան ես քարով խփի"...շների մեծ մասը սկզբից պարզապես փորձում է փախնել, իսկ հետո չի դիմանում և հաչում է, կամ ինչն ավելի վատ է, հարձակվում է անմեղ երեխայի վրա...և այդ պահին բոլորը վրդովվում են, այս շունը կատաղած է, նրան սպանել է պետք, քիչ թե շատ տեղյակ մարդիկ զանգահարում են " շուն հավաքողներին", իսկ ավելի ՔՅԱՌԹՈՒ, ԼԱՎ ՏՂԵՐՔԸ, ամբողջ "քուչի "ժողավրդի հետ հավաքվում են "ետ գազան"-ի հետ հաշվեհարդար տեսնելու և ամենադաժան տանջանքներից հետո վերջապես սպանում են նրան և հանգիստ խխճով գնում տուն, գլուխները դնում բարձին և քնում, մտածելով "դու դրան տես է, երեխուս վրա էր հարձակվել...."......
    
     Ցավոք, սա պարզապես հորինված նյութ չէ, սա հայ իրականությունն է...ես պարզապես փորձում եմ հասկանալ, ինչու?ինչ են արել ձեզ ետ խեղճ կենդանիները???լավ, չեք պահում, ''ՋԱՆԴԱՄ" գոնե մի գցեք ետ օրի..դուք եք ամեն անգամ նրանց հարվածելով ու վախեցնել փորձելով կատաղեցնում նրանց, չէ որ նրանք մեղավոր չեն, որ փողոցում են հայտնվել, որ տուն չունեն, որ սոված են...մեկ-մեկ փողոցում շուն կամ կատու տեսնելիս պարզապես նայեք նրանց աչքերի մեջ...այնքան ցավ կտեսնեք...հաճախ մարդու համար անհասկանալի ցավ, բայց հավատացեք, նրանք էլ են տխրում, լացում, կարոտում....նրանք մեղավոր չեն, մի հալածեք նրանց, գոնե մի հալածեք.....
Աղբյուրը` : (
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4605 | 2 | 0
Facebook