Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հասաստանը 21 տարեկան է

Sati
Հեղինակ`
Sati
13:05, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2012 թ.
Հասաստանը 21 տարեկան է

Հայաստանը 21 տարեկան է

Անկախությունը համաժողովրդական տոն է, որ խորհրդանշում է ազատ ապրելու` մեր ժողովրդի դարավոր ձգտումը, երազներն իրականություն դարձնելու հաստատակամությունը, խորհրդանշում է մեր հավատի ամրությունն ու միասնական կամքը:Հենց այդ կամքով 21 տարի առաջ ի լուր աշխարհի հայտարարեցինք նոր պետության ծնունդը և աշխարհի քաղաքական քարտեզի վրա ավելացրեցինք այնքան կարևոր ու սուրբ 2 բառ`Հայաստանի հանրապետություն:

Անկախությունը տոն է, որին մեր ժողովուրդը շատ երկար տարիներ է սպասել: Անկախությունն իր հետ բերեց հնարավորություն, բերեց իրավունք, կարողություն ու պատասխանատվություն:Պայքարանքով, մաքառանքով, թեկուզ արյան գնով ազգային արժանապատվությանը տեր կանգնելու կարողություն բերեց անկախությունը:Բերեց նաև խոշորագույն ազգային նվաճումներ ունենալու ու դրանցով հպարտանալու իրավունք:Բայց ամենից առաջ անկախությունը պատասխանատվություն բերեց բոլորիս, մեր ուսերին դրեց իրականություն դարձած դարերի երազանքը կերտելու ահռելի բեռը:Այդ բեռը կրելը իսկապես մեծ պատիվ է, և մենք բոլորս մեր ազգի բախտավոր սերունդն ենք, ու մեր սերունդներն էլ այդպիսին են լինելու քանզի շարունակելու են կերտել ու ամրացնել անկախ հայրենիք:

Հայոց պետությունը իրականացրել և իրականացնում է իր առաքելությունը:Մեր հույսը մենք ենք:Ասվածը չի նշանակում, թե մենք չունենք բարեկամներ, դաշնակիցներ ու գործընկերներ: Ասվածը նշանակում է, որ մենք կանք և մեր հավաքական ջանքով, մեր ժողովրդի մտքի, բազկի ու հավատի ուժով մոտեցնելու ենք հայության նոր աստղային ժամը:Դա անելու ենք այնպես.ինչպես ազատամարտի օրերին իրենց կյանքի գնով հաղթանակաը մոտեցրին հերոս հայորդիները:Հավեժ փառք անմահների հիշատակին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3306 | 0 | 0
Facebook