Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՈւԱԱ 7-րդ Ընդհանուր Ժողով

00:34, երեքշաբթի, 11 հունիսի, 2013 թ.
ՀՈւԱԱ 7-րդ Ընդհանուր Ժողով
     Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈւԱԱ) հերթական Ընդհանուր Ժողովի 7-րդ լիագումար նիստը տեղի կունենա ս.թ. հունիսի 11-ից 13-ը (սկիզբը` ժամը 10: 30) Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քիմիական ֆակուլտետի մասնաշենքի դահլիճում:
     Ավելի քան 100 պատվիրակներ 15 բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմիններից կհավաքվեն լսելու ՀՈւԱԱ անցնող 6 ամիսների հիմնական ձեռքբերումները, բարձրագույն կրթության մարտահրավերները, ընդունելու մի շարք որոշումներ, որոնք կլինեն և ներկազմակերպական բնույթի, և բարձրագույն կրթության ոլորտին առնչվող ուսանողների դիրքորոշումը ներկայացնող բնույթի:
     Եռօրյա աշխատաժողովի օրակարգում ընդգրկված են ուսանողների տեսակետն արտահայտող Բարձրագույն կրթության հակակոռուպցիոն ծրագիրը, Սփյուռքահայ ուսանողը` Հայաստանի բարձրագույն կրթության համատեսքստում հայեցակարգային փաստաթղթերը, ուսման վարձավճարների բարձրացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ամիսներ առաջ հայ-թուրքական ուսանողական համագործակցության հիմք հանդիսացող նախաստորագրված փաստաթղթի քննարկումը, կազմակերպության իրականացված միջոցառումների հաշվետվությունները, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:
     Մասնակցում են` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Վ.Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտորները, Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենը, բարձրագույն կրթության ոլորտի այլ դերակատարներ, Թուրքական ուսանողական խորհրդի պատվիրակներ, ինչպես նաև 15 բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
     Համաձայն ներքին կանոնակարգի` Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի հերթական Ընդհանուր Ժողովի լիագումար նիստի անցկացման վայրի որոշումը կայացվում է կազմակերպության Լիիրավ անդամ ուսանողական ինքնակառավարման մարմնի հյուրընկալման մասին դիմումի համաձայն:
     Լինելով ազգային մակարդակում ամենամեծ ուսանողական ներկայացուցչական մարմինը՝ կազմակերպության նպատակն է ներկայացնել, զարգացնել և պաշտպանել հայաստանյան ուսանողության կրթական, սոցիալական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հետաքրքրություններն ու իրավունքներն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:
     Մեր առաքելությունն է խթանել, տարածել և պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները` ձևավորելով ուսանողների այնպիսի բանակ, որը հստակ կգիտակցի իր իրավունքներն ու պարտականությունները և կկարողանա տեր կանգնել դրանց:
     Կազմակերպությունն աշխատում է ՀՀ-ում կայուն, մատչելի և որակյալ բարձրագույն կրթություն ունենալու համար
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4007 | 0 | 0
Facebook