Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կառլ Լագերֆելդը կամուսնանա սեփական կատվի հետ

17:52, շաբաթ, 08 հունիսի, 2013 թ.
Կառլ Լագերֆելդը կամուսնանա սեփական կատվի հետ

Աշխարհահռչակ դիզայներ Կառլ Լագերֆելդը հայտարարել է այն մասին, որ ցանկանում է ամուսնանալ իր սեփական կատվի հետ: 79-ամյա գերմանացի մոդելյերի կենդանու անունը Շուպետ է, կատուն բառի բուն իմաստով շքեղության մեջ է լողում՝ ապրելով տիրոջից ոչ պակաս բոհեմական կյանքով:

«METRO» -ի փոխանցմամբ՝ կատուն երեք սեփական ծառա ունի, իսկ սնունդն ընդունում է միայն թանկարժեք սպասքից: Շուպետն իր անձնական թվիթերում, որտեղ գրանցված է 30 հազար մարդ, ստորագրում է որպես Շուպետ Լագերֆելդ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5681 | 0 | 0
Facebook