Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

...գարնանախոհ

Nelli Rumelyan
Հեղինակ`
Nelli Rumelyan
02:23, կիրակի, 02 հունիսի, 2013 թ.
...գարնանախոհ
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

...գարնանախոհ


    

Հոգնած ծխնու շուրջ պտտվող

Պատմությունը վաղ հանգած

Դուռն է թակում ճռնչացող,

Պաղ երազում բաց թողնված:


    

Սառնությանն եմ՝ թո՜ ւյլ, թափանցիկ,

Առանձնության մեջ ծրարում,

Որ չպաղեն աչքերը իմ

Անհուսության հետ երազում:


    

Գույններ՝ վերջի՜ ն, դրսում հածող,

Գարնան թուխպից զգույշ քաղում,

Սուրճի բույրն եմ՝ քեզ սպասող,

Ինքնամոռաց երփնո՜ ւմ, խնկում:


    

Ու հագնում եմ, ապրում գարուն...

Գողտրիկ անուրջ, հո՜ ւյս սերմանում,

Ու թողնում եմ դռան շեմին

Հուշ մոխրացած... գարնանանում:


    

Սուրճն է սառչում մեզ սպասող

Կարոտահունչ կանչերի հետ,

Գարնան զովն է ի՜ նձ, քեզ կարդում

Թափանցալույս հուշերի մեջ:


    

Նելլի Ռումել

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3184 | 0 | 0
Facebook