Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճամբարակ

Qristine Zazyan
Հեղինակ`
Qristine Zazyan
14:34, չորեքշաբթի, 29 մայիսի, 2013 թ.
Ճամբարակ
     Ճամբարակ (մինչև 1992-ը՝ Կրասնոսելսկ) քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզի 5 քաղաքներից մեկը, մարզի հյուսիս-արևելյան մասում, ՀՀ արևելյան սահմանից 1 կմ հեռավորության վրա։ Լեռնային բնակավայր է, ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1860 մ է։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 125 կմ է, իսկ մարզկենտրոն Գավառից` 90 կմ։ Բնակչության թվաքանակը 2001 թ մարդահամարի տվյալներով՝ 6.198 մարդ։
     Պատմություն՝
     Ճամբարակ քաղաքը ձևավորվել է երեք բնակավայրերի միացումից. դրանք են Կրասնոսելսկը, Վերին Ճամբարակն ու Ներքին Ճամբարակը։ Կրասնոսելսկի նախկին անվանումներից են եղել՝ Միխայլովկան, Կարմիրը և Կրասնոսելսկը։ Միխայլովկա գյուղը հիմնադրվել է 1740-1785 թվականներին Ռուսաստանի` Սամարայի և Սարատովի նահանգներից վերաբնակեցված մալականների կողմից։
     1971-ին Կրասնասելսկը ներառնելով Ներքին և Վերին Ճամբարակները, ստացավ քաղաքատիպ ավանի կարգավիճակ, 1992-ին վերանվանվել է Ճամբարակ, իսկ 1996թ, մարզերի ձևավորումից հետո արդեն ստացել է քաղաքի կարգավիճակ:
     Մինչև 1988-1989 թվականները բնակչության հիմնական մասը կազմել են հայերը, ռուսները (մալոկաններ), ադրբեջանցիները, քրդերը, մորդվացիներ։Շրջանում բնակվող ադրբեջանցիների հեռանալուց հետո, նրանց փոխարեն վերաբնակվեցին Բաքվից, Կիրավաբադից, Սումգայիթից, Շամխորից և Ադրբեջանի այլ շրջաններից տեղահանված փախստական հայեր։
     1992-1994 տնտեսական անկման պատճառով գրեթե ողջ ռուս բնակչությունը տեղափոխվեց Ռուսաստան։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռուս բնակչությունը հայերի հետ մասնակցել է ադրբեջանցիների դեմ ինքնապաշտպանական կռիվներին։
     Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։
     Մշակույթ՝
     Քաղաքում կա 4 միջնակարգ դպրոց, գեղարվեստի, մանկական երաժշտական դպրոցներ։ Պատմական հուշարձաններից՝ 11-րդ և 15-16–րդ դարերի եկեղեցիների ավերակներ, 20-ից ավել տարբեր դարերի խաչքարեր։
Աղբյուրը` հեղինակային
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5874 | 0 | 0
Facebook