Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանի պետական հումանիտար քոլեջ

21:17, ուրբաթ, 24 մայիսի, 2013 թ.
Երևանի պետական հումանիտար քոլեջ
     Երևանի պետական հումանիտար քոլեջը այն եզակի ուսումնական հաստատություններից է, որի մասին խոսելիս բացի դրական խոսքերից ոչ մի բացասական բան չի կարելի ասել: Միջին մասնագիտական այդ ուսումնական հաստատություն իմ ոտք դնելուց անմիջապես հետո զգացի այն հաճելի մթնոլորտը, որը տիրում է քոլեջի պատերի ներսում: Պրոֆեսորադասախոսական կազմի պրոֆեսիոնալիզմի, հոգատարության և իրենց գործի նվիրվածության շնորհիվ քոլեջի շրջանավարտները ավարտելով դառնում են իսկապես մրցունակ և բարձր կարգի մասնագետներ:
     Իսկապես շատ սիրեցի իմ քոլեջը, իմ սիրելի դասախոսներին, ովքեր ինձ համար առաջին հերթին ընկերներ են և հետո նոր` դասախոս: Ես շատ զգացված եմ իմ սիրելի դասախոսների հոգատար վերաբերմունքից, որի առկայությունը ես միշտ զգում եմ: Չնայած որ առաջին կուրսի ուսանողուհի եմ, բայց արդեն անհանգիստ մտածում եմ, թե ինչպես պետք է բաժանվեմ իմ սիրելի քոլեջից, երբ շրջանավարտ դառնամ:
     Քոլեջի առօրյան անչափ հետաքրքիր է ընթանում, ամեն օրը հետաքրքիր պատմություն է` լի հաճելի անակնկալներով և հաճելի դրվագներով: Չսիրած առարկա չունեմ, որովհետև մեր սիրելի դասախոսներն այնքան հետաքրքիր ու բովանդակալից են դարձնում իրենց առարկաները, որ չսիրել կամ չհետաքրքրվել այդ առարկաներով պարզապես անհնար է: Այո, դասավանդվող առարկայի նկատմամբ ուսանողի հետաքրքրությունն ու սերը շատ է կախված դասախոսից. առարկայի ճիշտ ներկայացման ձևը շատ կարևոր է:
     Ես շատ լավ համակուրսեցիներ ունեմ, ովքեր իմ ընկերներն են դարձել, չնայած որ շատ քիչ ժամանակ է անցել, ինչ ծանոթացել ենք: Խելացի երեխաներ են սովորում քոլեջում, և գնալով այդ երեխաները դառնում են զարգացած, խելացի ու դաստիարակված: Թող չթվա, որ ես գովում եմ իմ քոլեջը կամ իմ խոսքերը ինչ-որ կոմերցիոն բնույթի են, ոչ, ես այս խոսքերը գրում եմ ի սրտե, անկեղծ ու սիրով:
     Ես երբեք չեմ զղջա քոլեջում իմ անցկացրած չորս ուսումնական տարիների համար, որովհ» տև ժամանակն իզուր չի անցնում այստեղ: Երևանի պետական հումանիտար քոլեջում իսկապես մասնագետներ ու իսկապես Հայաստանի Հանրապետության համար արժանապատիվ քաղաքացիներ են պատրաստվում:
    
     ԵՊՀՔ-ի առաջին կուրսի ուսանողուհի Լաուրա Յարիջանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
25293 | 19 | 0
Facebook