Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առեղծվածային ու տարօրինակ Ջուսը իրականում պարզ է ու շատ բնական

19:31, երկուշաբթի, 27 մայիսի, 2013 թ.
Առեղծվածային ու տարօրինակ Ջուսը իրականում պարզ է ու շատ բնական

Երգչուհի Ջուսը հայկական շոուբիզնեսի ամենափայլուն ներկայացուցիչներից մեկն է: նա ամենա տարորինակ և առեղծվածային երգչուհիներց է, հիանալի ձայնային տվյալներով, հանդիսատեսի հետ աշխատելու հրաշալի ունակություններով օժտված և շատ գեղեցիկ կազմվածքով: Նա շատ վառ անհատականություն է, շփվող, անմիջական և պարզ: Այո, մի զարմացեք, նա իսկապես շատ պարզ անձնավորություն է՝ շատ սովորական մարդկանց բնորոշ առանձնահատկություններով, թերություններով և առավելություններով հանդերձ: Նրան ճանաչողները գիտեն, որ Ջուսի ամենամեծ առաքինություններից մեկը դա՝ ազնվությունն է, որը շատ հազվադեպ է պատահում հայկականշոուբիզնեսում, ընդհանրապես այդ ոլորտի մարդկանց մեջ: Նա չի սիրում ստել, առանց կաշկանդվելու ասում է ճշմարտությունը մարդու երեսին ինչպես մտածում է՝ թեկուզ դա կարող է տհաճ լինել տվյալ անձնավորության համար: Դա է պատճառը, որ նրան չսիրողները և նախանձողները շատ են:

Նա մի առանձնահատկություն էլ ունի, որ միշտ իր կարծիքն ունի և շրջապատի բացասական ազդեցությունը երբեք չի կարող նրան ընկճել: Ջուսին երբեք չես տեսնի միայնակ, մշտապես իրընկերների հետ է՝ դա խոսում է նրա ընկերասիրության բարձր մակարդակի մասին: Որքան էլ Ջուսի համար միևնույն է շրջապատի կարծիքը, բայց նրա համար շատ կարևոր է իր մտերիմների և իր սիրելիների կարծիքը ու միշտ հաշվի է նստում նրանց հետ:

Ջուսը որքան էլ հասարակության համար առեղծվածային ու տարօրինակ է, բայց իմ համար նա հասարակ ու շատ բնական է....


    

Ջուսի երկրպագուհի՝ Լաուրիկ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5911 | 1 | 0
Facebook