Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Անամոթի´ մեկը: Ես նույնիսկ սպասուհուդ պատասխանին հավատացի… մինչդեռ դու անձամբ ինձ չե՞ս հավատում»

10:29, երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.
«Անամոթի´ մեկը: Ես նույնիսկ սպասուհուդ պատասխանին հավատացի… մինչդեռ դու անձամբ ինձ չե՞ս հավատում»

Հանրապետության դարաշրջանի հռոմեացի պետական և քաղաքական գործիչ, հռետոր, փիլիսոփա և գիտնական Մարկուս Տուլիուս Կիկերոնը սերունդներին զվարճապատումների մի փունջ է ժառանգություն թողել: Դրանցից մեկը նվիրված է հռոմեացի զորահրամանատար և քաղաքական գործիչ Պուբլիոս Կոռնելիուս Սցիպիոն Նազիկային ու նրա մտերիմ ընկերոջը՝ բանաստեղծ Քվինտուս Էննիուսին:

«Նազիկան մի անգամ գալիս է բանստեղծ Էննիուսի տուն և մուտքից կանչում է նրան: Սպասուհին կանչին պատասխանում է, թե Էննիուսը տանը չէ: Բայց Նազիկան կռահում է, որ սպասուհին տիրոջ հանձնարարությունն է կատարում, մինչդեռ նա տանն է:

Մի քանի օր անց Էննիուսն է այցելում Նազիկեին և տան դռան մոտից կանչում է նրան: Նազիկեն կանչին պատասխանում է, թե նա տանը չէ: «Ինչպե՞ս թե տանը չես: Կարծում ես՝ ձայնդ չե՞մ ճանաչում»: Եվ Նազիկեն այս խոսքերով է նախատում նրան. «Անամոթի´ մեկը: Երբ ես քեզ կանչեցի, նույնիսկ սպասուհուդ պատասխանին հավատացի, որ դու տանը չես, մինչդեռ դու անձամբ ինձ չե՞ս հավատում» »:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
793 | 0 | 0
Facebook