Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վրեժխնդրությունը վճռական գործողության դիմելու զորեղ ազդակ է

09:23, չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.
Վրեժխնդրությունը վճռական գործողության դիմելու զորեղ ազդակ է

1894 թվականի հունիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Սադի Կարնոն այցելել է Լիոն քաղաքում կազմակերպված «Համաշխարհային, միջազգային և գաղութային ցուցահանդես»: Նախագահը ցուցահանդեսի մասնակիցների առջև ելույթ է ունեցել, սակայն ելույթից հետո նրան է մոտեցել իտալացի անարխիստ Սանտե Կազերիոն և դանակահարել է 57-ամյա Կարնոյին: Չարագործին անմիջապես ձերբակալել են: Նա ասել է, թե նախագահի դեմ մահափորձն իր «զինակից ընկերոջը» մահապատժի ենթարկելուն պատասխան վրիժառություն է. մի քանի օր առաջ Փարիզում գիլիոտինով գլխատվել էր 1893 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի պառլամենտի նիստի ժամանակ ռումբ պայթեցրած անարխիստ Օգյուստ Վեյլանը ։ Թեև հարձակումը մեծ վնաս չէր պատճառել, քանի որ նպատակը եղել էր ոչ թե սպանությունը, այլ ահաբեկումը, սակայն վրդովված պատգամավորները պահանջել են մահապատժի ենթարկել ահաբեկչին։ Պաշտպանի՝ նորողամտության կոչող միջնորդությունը չի բավարարվել, իսկ Ֆրանսիայի նախագահը, որ պատիժը բեկանելու, պատիժը մեղմելու, մահապատիժը հետաձգելու իրավասություն է ունեցել, նախընտրել է չմիջամտել…և վճարել է իր կյանքով։

Փարիզի դատարանի վճռով1894 թվականի օգոստոսի 16-ին անարխիստ Կազերիոն գլխատվել է, գլխատվել է այն նույն գիլյոտինով, որով գլխատվել էր Օգյուստ Վեյլանը։ Նախագահ Կարնոյին թաղել են Պանթեոնում, իր պապի՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխության գործիչ, գեներալ Լազար Կարնոյի կողքին։

Սանտե Կազերիոն
Սանտե Կազերիոն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
359 | 0 | 0
Facebook