Որևիցե մեկդ իմացա՞վ Փաշինյանի բացած հայկական գազաբալոնների, հեռուստացույցների կամ լվացքի մեքենաների գործարաններից որևիցէ մեկի տեղը, կամ գոնե ո՞րտեղից ենք կարող այդ արտադրանքները գնել։
Չկա՜ն նման գործարաններ ու արտադրանքներ, քանզի դրանք էժանագին շոու-ծրագրեր էին, դերասանություններ, ժողովրդի զգոնությունը բթացնելու միտված մեդիամանիպուլյացիայի նյութեր, որոնցով 2018-ից մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը, Փաշինյանն ու նրա կլանը զբաղեցրին ու շեղեցին հասարակությանն իրական կարևորագույն խնդիրներից, հոգսերից, սպառնալիքներից, որոնք և հանգեցրեցին 44-օրյա պատերազմին, պարտությանն ու խայտառակ կապիտուլյացիային։