Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որո՞նք են տեսողության համար անհրաժեշտ վիտամինները

Vahe Mardoyan
Հեղինակ`
Vahe Mardoyan
16:36, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ.
Որո՞նք են տեսողության համար անհրաժեշտ վիտամինները

Մեզանից շատերն օրվա մեծամասնությունն անցկացնում են էկրանների առջև։ Այդ իսկ պատճառով էլ աչքերի հանդեպ խնամքն այսօր ավելին է քան անհրաժեշտություն։


    

Աչքերի խնամքի հիմնական քայլերը պարբերական հետազոտություններն ու էկրանի առջև նվազագույն ժամանակ անցկացնելն է։ Սակայն այս հարցում առանցքային դեր ունեն նաև օրգանիզմում որոշակի վիտամինների առկայությունը և դրանց մակարդակը։


    

Վիտամին A․ Վիտամիններ տեսողության համար

Վիտամինի այս տեսակը հաճախ բնութագրվում է որպես տեսողության վիտամին։ Գաղտնիքն այն է, որ այն հիմնարար դեր է խաղում աչքերի առողջության պահպանման և օպտիմալ տեսողության ապահովման գործում:

Այս վիտամինն օգնում է ռոդոպսինի՝ տեսողության հիմնական պիգմենտի ձևավորմանը, որը թույլ է տալիս մեզ տեսնել ցածր լույսի պայմաններում:


    

Վիտամին A-ն կարևոր է եղջերաթաղանթի՝ աչքի առջևի թափանցիկ հատվածի ճիշտ աշխատանքի համար։


    

Ինչպե՞ս ստանալ Վիտամին Ա

Այս վիտամինը ստանալ հնարավոր է բալանսավորված սննդակարգով, որը կներառի ձուկ, գազար, քաղցր կարտոֆիլ, սպանախ, կաղամբ և կաթնամթերք։

Անձինք, ովքեր ունեն սննդային սահմանափակումներ, կարող են ընդունել վիտամինը հաբերի տեսքով, որոնք կարող եք ձեռք բերել ինչպես այցելելով դեղատուն, այնպես էլ պատվիրելով դրանք առցանց դեղատնից։


    

Վիտամին C. L-ասկորբինաթթու

Վիտամինի այս տեսակը հայտնի է որպես իմունային համակարգը բարձրացնող վիտամին։ Սակայն այն կարևոր դեր է խաղում նաև աչքերի առողջության հարցում։

Որպես հակաօքսիդանտ՝ վիտամին C-ն օգնում է պաշտպանել աչքերը ազատ ռադիկալների հետևանքով առաջացած օքսիդատիվ վնասներից: Սա հատկապես կարևոր է տարիքային մակուլյար դեգեներացիայի և կատարակտայի կանխարգելման համար:


    

Ինչպե՞ս ստանալ Վիտամին C

Մարդիկ, ի տարբերություն կենդանիների մեծամասնության, չեն կարողանում էնդոգեն կերպով սինթեզել վիտամին C-ն, ուստի այն սննդակարգի կարևոր բաղադրիչ է:

Սնունդի տեսակները, որոնք պարունակում են Վիտամին C՝ ցիտրուս պարունակող մրգերն են, լոլիկն ու լոլիկի հյութն են, կարտոֆիլն է, ելակը և այլն։

Կրկին, սննդային սահմանափակումներ ունեցող անձինք կարող են ընտրել այլընտրանքային՝ հաբերի տեսքով վիտամինի ընդունման եղանակը։


    

Վիտամին E. Տարիքային տեսողական խնդիրներ

Մեկ այլ հակաօքսիդանտ, որը նպաստում է աչքերի առողջությանը։ Վիտամին E-ն, որն առկա է ընկույզում, սերմերում, ինչպես նաև զանազան կանաչներում, որոնք օգնում են պաշտպանել աչքերի բջիջները ազատ ռադիկալների վնասից:

Վիտամինի հակաբորբոքային հատկություններն ունակ են նվազեցնել աչքի տարիքային հիվանդությունների զարգացումը։


    

Վիտամիններ և դեղատներ

Թեև կատարյալ սննդակարգը մեծ նշանակություն ունի օրգանիզմում վիտամինների պահպանման հարցում, սակայն որոշ դեպքերում վիտամինների ընդունման այս եղանակը կարող է չօգնել։

Նման դեպքերը հիմնականում վերաբերում են սննդակարգի սահմանափակումներ ունեցող անձանց։

Այս իսկ նպատակով էլ, վիտամինները հասանելի են նաև հաբերի տեսքով, որոնք նպատակահարմար են յուրաքանչյուր անձի համար։ Հարկ է նշել, որ նույնիսկ վիտամիններ ընդունելու դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել ակնաբույժի կամ թերապևտի հետ։

Աչքերի առողջությունը կյանքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, ինչը պահպանելու համար գոյություն ունեն զանազան քայլեր, բժշկական միջամտություններ և դեղորայքներ։ Այսպիսով, աչքի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է ինչպես սննդակարգի բարելավումը, այնպես էլ պարբերական հետազոտությունները։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
622 | 0 | 0
Facebook