Որո՞նք են տեսողության համար անհրաժեշտ վիտամինները
Մեզանից շատերն օրվա մեծամասնությունն անցկացնում են էկրանների առջև։ Այդ իսկ պատճառով էլ աչքերի հանդեպ խնամքն այսօր ավելին է քան անհրաժեշտություն։ Աչքերի խնամքի հիմնական քայլերը պարբերական հետազոտություններն ու էկրանի առջև նվազագույն ժամանակ անցկացնելն է։ Սակայն այս հարցում առանցքային դեր ունեն նաև օրգանիզմում որոշակի վիտամինների առկայությունը և դրանց մակարդակը։ Վիտամին A․ Վիտամիններ տեսողության համար Վիտամինի այս տեսակը հաճախ բնութագրվում է որպես տեսողության վիտամին։ Գաղտնիքն այն է, որ այն հիմնարար դեր է խաղում աչքերի առողջության պահպանման և օպտիմալ տեսողության ապահովման գործում: Այս վիտամինն օգնում է ռոդոպսինի՝ տեսողության հիմնական պիգմենտի ձևավորմանը, որը թույլ է տալիս մեզ տեսնել ցածր լույսի պայմաններում: Վիտամին A-ն կարևոր է եղջերաթաղանթի՝ աչքի առջևի թափանցիկ հատվածի ճիշտ աշխատանքի համար։ Ինչպե՞ս ստանալ Վիտամին Ա Այս վիտամինը ստանալ հնարավոր է բալանսավորված սննդակարգով, որը կներառի ձուկ, գազար, քաղցր կարտոֆիլ, սպանախ, կաղամբ և կաթնամթերք։ Անձինք, ովքեր ունեն սննդային սահմանափակումներ, կարող են ընդունել վիտամինը հաբերի տեսքով, որոնք կարող եք ձեռք բերել ինչպես այցելելով դեղատուն, այնպես էլ պատվիրելով դրանք առցանց դեղատնից։ Վիտամին C. L-ասկորբինաթթու Վիտամինի այս տեսակը հայտնի է որպես իմունային համակարգը բարձրացնող վիտամին։ Սակայն այն կարևոր դեր է խաղում նաև աչքերի առողջության հարցում։ Որպես հակաօքսիդանտ՝ վիտամին C-ն օգնում է պաշտպանել աչքերը ազատ ռադիկալների հետևանքով առաջացած օքսիդատիվ վնասներից: Սա հատկապես կարևոր է տարիքային մակուլյար դեգեներացիայի և կատարակտայի կանխարգելման համար: Ինչպե՞ս ստանալ Վիտամին C Մարդիկ, ի տարբերություն կենդանիների մեծամասնության, չեն կարողանում էնդոգեն կերպով սինթեզել վիտամին C-ն, ուստի այն սննդակարգի կարևոր բաղադրիչ է: Սնունդի տեսակները, որոնք պարունակում են Վիտամին C՝ ցիտրուս պարունակող մրգերն են, լոլիկն ու լոլիկի հյութն են, կարտոֆիլն է, ելակը և այլն։ Կրկին, սննդային սահմանափակումներ ունեցող անձինք կարող են ընտրել այլընտրանքային՝ հաբերի տեսքով վիտամինի ընդունման եղանակը։ Վիտամին E. Տարիքային տեսողական խնդիրներ Մեկ այլ հակաօքսիդանտ, որը նպաստում է աչքերի առողջությանը։ Վիտամին E-ն, որն առկա է ընկույզում, սերմերում, ինչպես նաև զանազան կանաչներում, որոնք օգնում են պաշտպանել աչքերի բջիջները ազատ ռադիկալների վնասից: Վիտամինի հակաբորբոքային հատկություններն ունակ են նվազեցնել աչքի տարիքային հիվանդությունների զարգացումը։ Վիտամիններ և դեղատներ Թեև կատարյալ սննդակարգը մեծ նշանակություն ունի օրգանիզմում վիտամինների պահպանման հարցում, սակայն որոշ դեպքերում վիտամինների ընդունման այս եղանակը կարող է չօգնել։ Նման դեպքերը հիմնականում վերաբերում են սննդակարգի սահմանափակումներ ունեցող անձանց։ Այս իսկ նպատակով էլ, վիտամինները հասանելի են նաև հաբերի տեսքով, որոնք նպատակահարմար են յուրաքանչյուր անձի համար։ Հարկ է նշել, որ նույնիսկ վիտամիններ ընդունելու դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել ակնաբույժի կամ թերապևտի հետ։ Աչքերի առողջությունը կյանքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, ինչը պահպանելու համար գոյություն ունեն զանազան քայլեր, բժշկական միջամտություններ և դեղորայքներ։ Այսպիսով, աչքի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է ինչպես սննդակարգի բարելավումը, այնպես էլ պարբերական հետազոտությունները։ |