Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ է ատամների իմպլանտացիան այդքան պահանջված

Content Master
Մամուլի խոսնակ`
Content Master
17:05, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2023 թ.
Ինչո՞ւ է ատամների իմպլանտացիան այդքան պահանջված

Ատամների իմպլանտացիան բավական նորաձև պրոցեդուրա է, և ատամնաշարի հետ կապված խնդիրների դեպքում շատերն են հետաքրքրվում պրոցեդուրայի մանրամասներով՝ հասկանալու համար, թե որքանով է այն համապատասխանում իրենց:
    
     Եվ այսպես, ի՞նչ է ատամների իմպլանտացիան
     Ատամների իմպլանտացիան դասական պրոթեզավորման ժամանակակից այլընտրանք է, որը հնարավորություն է տալիս վերականգնել ատամնաշարի էսթետիկ տեսքը՝ չվնասելով հարևան ատամները։ Իմպլանտը դրսևորվում է որպես լիարժեք ինքնուրույն ատամ, որի շնորհիվ նաև բերանի խոռոչի զգացողություններն են բնական, բացակայում են սրտխառնոցն ու անհարմարավետության զգացումը:
     Ատամների իմպլանտները պատրաստվում են բարձրորակ հիպոալերգեն, կենսահամատեղելի նյութերից և զգալիորեն ավելի երկարակյաց են, քան պրոթեզները: Իմպլանտը տիտանե արհեստական արմատ է, որը ներկառուցվում է ծնոտի ոսկրի մեջ: Աբաթմենթը միացնող դետալ է, որի միջոցով պսակը՝ ատամի երևացող մասը, միանում է արհեստական արմատին:
    
     Ինչպիսի՞ ընթացակարգով է իրականացվում ատամների իմպլանտների տեղադրումը
     1․ Ամենից առաջ՝ գրագետ խորհրդատվություն բժիշկ-իմպլանտոլոգի կոմից, որի ժամանակ պարզ է դառնում, թե որքանով է ատամների իմպլանտների տեղադրումը ցուցված տվյալ պացիենտին և չկա՞ն արդյոք հակացուցումներ։
     2․ Բերանի խոռոչի համակարգչային տոմոգրաֆիա և ստերեոլիթոգրաֆիա, որը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել ատամնաշարի, ոսկրային հյուսվածքի վիճակի մասին և ըստ այդմ պլանավորել իմպլանտացիայի ողջ ընթացքը:
     3․ Իմպլանտացիայի ողջ մանրամասներն ու ուղեկցվող այլ պրոցեդուրաները քննարկվում են հաճախորդի հետ, ներկայացվում է գնային առաջարկը։
     4․ Իրականացվում են նախապատրաստական պրոցեդուրաներ ըստ անհրաժեշտության, ինչպիսին է, օրինակ, ոսկրային հյուսվածքի փոխպատվաստումը, երբ առկա հյուսվածքի խտությունը կամ ծավալը բավարար չէ:
     5․ Իմպլանտի տեղադրման փուլում ծնոտի ոսկրի մեջ ներկառուցվում է արհեստական արմատը, այնուհետև աբաթմենթն ու պսակը, վերացվում են ատամնաշարի թերությունները:
     7․ Վերահսկողության փուլում բժիշկ մասնագետները պարբերաբար զննում են պացիենտի ատամնաշարի ու բերանի խոռոչի վիճակը՝ անհրաժեշտության դեպքում տալով բուժիչ ու կանխարգելիչ ցուցումներ:
    
     Ահա և այսքանը կարճ ու համառոտ՝ ատամների իմպլանտացիայի մասին: Իսկ մտավախությունները ցրելու և բոլոր հարցերին մանրամասն ու սպառիչ պատասխան ստանալու համար անպայման անհրաժեշտ է դիմել մասնագետի խորհրդատվությանը, որից հետո էլ ավելի հեշտ կլինի որոշում կայացնելը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
562 | 0 | 0
Facebook