Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հավերժ համալսարանականի կոչ-ուղերձը

13:10, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ.
Հավերժ համալսարանականի կոչ-ուղերձը

Հարգելի՛ համալսարանականներ,
     այս ուղերձ-կոչս տարածելուց առաջ շատ երկար ծանրութեթև արեցի՝ հասկանալու համար՝ արդյո՞ք ակամա որևէ մեկին չեմ վիրավորի կամ արժանապատվությունը որևէ մեկի չեմ ոտնահարի։ Սակայն ինքս ինձ բռնեցրի այն մտքին, որ ես չեմ լինի վիրավորողն ու ոտնահարողն այդ արժեքների, որոնք ձեզանից շատերի մոտ այլևս խարխլված ու ծնկի են իջած։ Ես՝ որպես հավերժ համալսարանական, ամոթ ու ցավ եմ ապրում առ այն, որ բանականությունը զոհում եք բռնատիրության առաջ, որ կրթությունը զոհում եք հանուն վաղվա՝ բացեիբաց պահանջվող տգիտության, որ խոհեմությունը զոհում եք հանուն ապուշության, որ ձեր անցյալը զոհում եք հանուն գալիքի անբարոյականության, որ հայրենիքի սերը փոխում եք խղճուկ աթոռի անպիտան սիրով… Ձեզանից շատերն ինձ շատ լավ գիտեն ու ինձ հետ շատ են խոհերով կիսվել և մտահոգվել, կարծիքս լսել ու համաձայնվել, քննարկել ենք ու քննադատել և այսպես շարունակ։ Ի՞նչն է հիմա ձեզ խանգարում բարձրաձայնել ձեր հույզերն ու անհանգստությունները, ձեր ընդվզումներն ու անհամաձայնությունները, ու՞ր մնացին հայրենիքի հանդեպ ձեր հոգու ելևէջումները, ու՞մ և հանուն ինչի՞ եք զոհում բոլոր ժամանակների մեր ֆիդայիներին, ֆիդայապետերին, հերոսներին ու մայրերին հերոսածին։ Պետք չէ ծառայել թյուրքահպատակ ճիվաղներին զուտ այն պատճառով, որ, իբր, պաշտոնանկ չարվեք, այլ, ընդհակառակը, եթե կպչուն եք պաշտոնին ամուր, պետք է պայքարեք, որ ազերին ու թյուրքը ձեզնից չխլեն ձեր պաշտոն-աթոռը, ձեր տունուտեղը, ձեր վաղվա օրը, ձեր կրոնն ու մշակույթը, ձեր հայրենիքն ու ձեր դավանանքը։ Մի՛ ենթարկվեք խաբկանքներին, մի՛ լուսավորեք խավարը պաշտողներին, մի՛ հարթեք բարբարոսների ճանապարհները, վերջապես մի՛ ուրացեք հանուն հայրենյաց թափված արյունը։ Արդյո՞ք պատրաստվում եք լինել մեկի կողքին, ով չի վիրավորվում, երբ իրեն թյուրք են անվանում, այն էլ՝ այն դեպքում, երբ բոլորդ գիտեք, թե ով է թյուրքը, թե ոնց է վարվել թյուրքը հայոց հետ։ Գիտե՞ք՝ ինչ է ասել Էռնեստ Հեմինգույը. «Եթե ուզում եք ինձ սպանել, պարզապես ինձ թյու՛րք անվանեք, և ես կմեռնեմ ամոթից» ։ Հիմա բոլորդ խիզախություն ունեցե՛ք հայ մնալու, քրիստոնյա՛ կոչվելու։ Թույլ մի՛ տվեք, որ նահատակների հոգիները նզովեն ձեզ, թույլ մի՛ տվեք, որ ձեր մեջ մեռցնեն արդարության և արյան կանչը։ Հիշե՛ք . «Կույր ծնված լինել ողբալի չէ այնքան, որքան զրկվել արևից լույսը տեսնելուց հետո» ։ Չեմ ներկայանում, որպեսզի առավել ձեզ չխոցեմ, թեպետ ոճս շատերիդ է ծանոթ։
    
    

Խորը հիասթափությամբ ու հոգու ցավով՝ հավերժ համալսարանական…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
225 | 0 | 0
Facebook