Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

1920 թվականի «Արյունոտ կիրակի»-ն. անգլիական ոստիկանությունն ընդդեմ իռլանդացի ֆուտբոլասերների

18:42, ուրբաթ, 24 մարտի, 2023 թ.
1920 թվականի «Արյունոտ կիրակի»-ն. անգլիական ոստիկանությունն ընդդեմ իռլանդացի ֆուտբոլասերների

Ֆուտբոլային սովորական մրցամարտի ժամանակ հանկարծ խաղադաշտ է մտել ոստիկանական զրահամեքենան և գնդացրով կրակել է մարզասերների վրա: Ի՞նչ էր տեղի ունեցել 1920 թվականի նոյեմբերին, և ի՞նչ իրադարձություններ են նախորդել ստադիոնում տեղի ունեցած կոտորածին:

Իռլանդիան բազում դարեր պայքարել է Անգլիայի դեմ հանուն իր անկախության և միշտ պարտվել է: Բայց Առաջին աշխարհամարտն այս պայքարին նոր լիցք է հաղորդել ու նոր հեռանկար է բացել: Քանի որ մայրցամաքում ընթացող դաժան ճակատամարտերում Բրիտանական կայսրությունը սարսափելի կորուստներ է կրել, ոչ մեկին չի հետաքրքրել, թե ինչ է տեղի ունենում մարտադաշտերից շատ հեռու գտնվող Իռլանդիայում: Մինչդեռ իռլանդացի հայրենասերների մի խումբ վճռել է, որ մոտեցել է անկախություն հռչակելու հարմար պահը: 1916 թվականի Դուբլիում, Զատիկի օրը, նրանք Իռլանդիան անկախ են հռչակել:

Կայսրությունը շատ վճռականորեն ու խստորեն է արձագանքել այդ մարտահրավերին: Ապստամբների գրաված տներն ու շինությունները բրիտանական բանակը հրետանիով հողին է հավասարեցրել, իսկ ապստամբների առաջնորդներին մահապատժի է ենթարկել: Թվացել է, թե ամեն ինչ ավարված է, բայց հեղված արյունը կայսրությունից Իռլանդիայի անջատման գործընթացը դարձրել է անշրջելի:

Բրիտանական բանակն ու ոստիկանությունը տեղի ունեցածից հետո մի քանի տարի շարունակ փորձել են խռովարար կղզին հնազանդեցնել, սակայն Իռլանդիայի հանրապետական բանակը (ընդհատակյա կազմակերպություն) այլ ծրագիր է ունեցել իր հայրենիքի ապագայի վերաբերյալ: Ընդհատակային զինված պայքարի ելած կազմակերպության փոքր ջոկատները հետապնդել ու սպանել են բրիտանական ոստիկաններին, խուզարկուներին ու սպաներին: Բրիտանացիները նույնպես առանձնակի նրբանկատություն չեն դրսևորել: Բայց 1920 թվականի նոյեմբերի 21-ին տեղի ունեցած բոլոր կարմիր գծերն անցել է:

Հիշյալ օրվա առավոտյան Իռլանդիայի հանրապետական բանակի մարտիկները, շնորհիվ լավ կազմակերպված և արդյունավետ իրականացված հետախուզության, իմացել են, թե որտեղ պետք է փնտրել թշնամիներին ու մտել են Դուբլինի ութ հասցեներ, գնդակահարել են 11 մարդու և հինգ մարդու էլ վիրավորել են: Գնդակահարվածների մեծ մասը բրիտանական կառավարության գործակալներ կամ բանակային սպաներ են եղել, իսկ մի քանիսը՝ հասարակ զինվորներ: Մեկին էլ սխալմամբ են սպանել: Պատահականորեն տներից մեկի մոտով անցնելիս է եղել բրիտանական իշխանությանն օժանդակող կիսառազմական խմբավորումներից մեկը: Քաղաքացիական հագուստով այդ անձինք, լսելով տանտիրոջ աղաղակը, վազել են օգնության: Ահաբեկություն իրականացնողներից մեկը վիրավորվել է ու գերի ընկել, իսկ մյուսները փախել են: Քիչ անց կառավարության կամավոր օգնականները նկատել են, որ օգնության ուղարկված երիտասարդներից երկուսը չկան: Պարզել են, որ նրանք դարանն են ընկել ու սպանվել: Ընդհանուր առմամբ՝ առավոտվա մի քանի ժամում 13 մարդ է սպանվել:

Իշխանությունները որտե՞ղ պիտի փնտրեին իռլանդացի հայրենասերներին: Հարկավ՝ Դուբլինի ստադիոնի փաբում և Կրոուկ պարկում: Ցերեկն այնտեղ մրցելիս են եղել Դուբլինի և Տիպերերի թիմերը: Գոյացած գումարը նախատեսվել է տրամադրել սպանված ու կալանավորված իռլանդացի հայրենասերների ընտանիքների անդամներին: Իշխանությունները ստադիոնի շուրջը ուժեղացված պահակախումբ են կարգել (յուրաքանչյուրում 15 զինվոր սպայի հետ և երկու զրահամեքենա գնդացրով): Ծրագրվել է, որ խաղավարտից 15 րոպե առաջ բրիտանական հետախուզության սպան բարձրախոսով հայտարարելու է, որ մարզասերները ստադիոնից պետք է դուրս գան միայն հատուկ պաշտպանված ելքերով և որ բոլորին կանգնեցնելու են և ստուգեն: Ով փորձի փախչել, կրակելու են:

Խաղը նախատեսվածից կես ժամ ուշ է մեկնարկել. Այն սկսվել է 15: 15-ին: Մոտավորապես 15 հազար հանդիսական է հավաքվել: Ստադիոնը շրջապատվել է զինվորներով: Բայց այդ ժամանակ միջամտել են օժանդակության եկած ոստիկաններն ու նրանց կամավոր օգնականները: Այդ ոստիկանները, որի կազմում եղել են պատերազմի վերտերաններ, համազգեստի պակասության պատճառով հագած են եղել կիսազինվորական, կիսաոստիկանական համազգեստ: Իսկ կամավորները լրիվ քաղաքացիական հագուստով են եղել:

Առաջին պաշտոնական հաղորդագրությունները տեղեկացրել են, թե ոստիկանական համազգեստով ինչ-որ մարդիկ սկսել են ռևոլվերներից օդ կրակել: Սկսվել է հրմշտոց: Ամբոխի միջից ոստիկանների վրա կրակել են, որոնք էլ պատասխանել են: Հրաձգությունը երեք րոպե է տևել: 12 մարդ զոհվել է, վիրավորվել է 61 մարդ, որոնցից 11-ը՝ ծանր: Ստադիոնում գտել են 30 ռևոլվեր:

Շուտով մամուլում մանրամասներ են հրապարակվել, որ ֆուտբոլի դաշտը պատված է եղել արյան հետքերով, ականատեսներն ասել են, թե կրակել են հիմնականում ոստիկաններն ու նրանց օգնական կամավորները: Ընդ որում նրանք կրակել են առանց նախազգուշացման, և որ ամբոխը կրակելու չի սադրել:

Սկսվել է հետաքննություն, որի ընթացքում հետևյալ փաստերն են հանրությանը հայտնի դարձել. օժանդակող ոստիկանությունը 90 րոպեում 114 գնդակ է արձակել հրացաններից և մի քանի գնդակ էլ՝ ռևոլվերներից: Գնդակահարել են յոթ հոգու: Սպանվածներից չորսին սպանել են թիկունքին կրակելով (զոհվածներից մեկը եղել է ֆուտբոլիստ Մայքլ Հոգանը): Երկու զովածների սիրտը չի դիմացել ամբոխի ճնշմանը: Հինգ հոգի էլ մահացու վիրավորում է ստացել: Չնայած ոստիկաններն ու նրանց օժանդակող կամավորները պնդել են, թե իռլանդացիներն են առաջինը կրակել, բայց նրանց մի մասի ու զինվորների ցուցմունքները հաստատել են, որ ամբոխից առաջինը չեն կրակել, և ստադիոնում էլ զենք չի գտնվել: Այս եզրակացությունները հրապարակվել են 2000 թվականին միայն:

Իռլանդացիների համար ֆուտբոլային խաղից հետո կոտորածն ընդմիշտ մնացել է որպես բրիտանական իշխանությունների գազանության խորհրդանիշ:

Նկարում՝ բրիտանացի սպաներից մեկի սպանությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
822 | 0 | 0
Facebook